Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արթուր Վանեցյան. Սպառված և ժողովրդի մեծամասնության վստահությունը մսխած վարչախումբը պետք է հեռանա անցնցում

Արթուր Վանեցյան. Սպառված և ժողովրդի մեծամասնության վստահությունը մսխած վարչախումբը պետք է հեռանա անցնցում
21.06.2020 | 15:58

Հունիսի 20-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպումներ է ունեցել կուսակցության նորագիր անդամների և համակիրների հետ, որոնց ընթացքում տրվել են համաճարակի սպառնալի տարածման պատճառների, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի գնահատականները, ներկայացվել է պետական կառավարման խորացող համակարգային ճգնաժամի հաղթահարման ուղիները, քննարկվել են կուսակցության գաղափարական-քաղաքական սկզբունքներն ու արժեքները հասարակության բոլոր շերտերին հասցնելու նպատակով իրականացվող քարոզչական աշխատանքներին մասնակցության գործնական հարցեր՝ հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։

Անհատական և խմբային ձևաչափերով անցկացված բազմաթիվ հանդիպումները, որոնց մասնակցել են Երևանից և տարբեր մարզերից, անցել են աշխույժ, անկաշկանդ մթնոլորտում` հնարավորություն ընձեռելով մասնակիցներից յուրաքանչյուրին հայտնելու իր կարծիքն ու առաջարկները ներկա վարչախմբի ձախորդ կառավարման աղետալի հետևանքները չեզոքացնելու, Հանրապետությունը կայուն զարգացման հուն տեղափոխելու վերաբերյալ: Կուսակցության նախագահն ընդգծել է` մենք ունենք իշխանափոխության ճանապարհային քարտեզ, սակայն իշխանության գալն ինքնանպատակ չէ, առանցքայինը պետության և հասարակության շահի ապահովումն է։
Սպառված և ժողովրդի սթափ դատող մեծամասնության վստահությունը մսխած ներկայիս վարչախումբը պետք է հեռանա անցնցում ճանապարհով` գիտակցելով, որ անհեռանկար և վտանգավոր է հասարակության իրական սպասումները նենգափոխել իբրև թիրախ ընտրված առանձին անձանց քրեական հալածանքներով և աղմկոտ ու ցուցադրական դատավարություններով: Մեր ժողովրդի և Հանրապետության անվտանգության, կայունության, առաջադիմության հիմքերը մենք պետք է կառուցենք ուղենիշ ունենալով իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, այլ ոչ թե գրգռելով այլատյացությունը, թշնամացնելով մարդկանց, առճակատելով հին ու նոր սերունդները, ինչը դիվական մոլեռանդությամբ արդեն երկու տարի անում են գործադիր իշխանության ղեկավարը և նրա արբանյակները։
Հանդիպումների ընթացքում հնչել են տեսակետներ գաղափարակից մյուս քաղաքական ուժերի հետ համաքայլ առաջ ընթանալու, հեղինակավոր մտավորականների, գիտնականների, լրագրողների, պետական ու քաղաքացիական գործիչների աջակցությամբ գործելու անհրաժեշտության մասին: «Հայրենիք» կուսակցության խորհրդից նաև հայտնեցին, որ ամեն օր հարյուրավոր մարդեկ են դիմում կուսակցության շարքերը համալրելու խնդրանքով:

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ