Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հեռացավ Պրոֆեսիոնալը

Հեռացավ Պրոֆեսիոնալը
06.07.2020 | 16:32

Հռոմի հիվանդանոցներից մեկում լուսաբացին 91 տարեկանում մահացել է իտալացի հռչակավոր երգահան Էննիո Մորիկոնեն: Մաեստրոն ավելի վաղ հոսպիտալացվել էր ազդրոսկրի կոտրվածքով, որի բարդություններն էլ դարձել են մահվան պատճառ:
Էննիո Մորիկոնեն ժամանակակից ամենահայտնի կոմպոզիտորներից է, նա երաժշտություն է գրել հարյուրավոր հայտնի ֆիլմերի համար, այդ թվում՝ «Լավը, վատը, չարը», «Մի անգամ Վայրի Արևմուտքում», «Մի անգամ Ամերիկայում», «Առաքելություն», «Մալենա», «Դեկամերոն» ֆիլմերի համար և արժանացել ամենաբարձր պարգևների՝ Օսկար, Ոսկե Գլոբուս, Գրեմմի:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ