ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Բանից բեխաբար փոխնախարարն, օրինակ, ելակի տեսակավորման գործը կարող է համակարգել

Բանից բեխաբար փոխնախարարն, օրինակ, ելակի տեսակավորման գործը կարող է համակարգել
16.01.2021 | 20:53

Ժամտախտի օրերին քեֆ անող նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նոր պաշտոն ունի: Նա, հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների՝ պաշտոնից ազատվել էր Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի որդու՝ համավարակի օրերին կազմակերպված հարսանիքին մասնակցելու համար:


Նախկին ոստիկանապետ օրերս նշանակվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնում: Բացատրություն, թե ինչու հենց ինքն ու ինչու փոխնախարարի պորտֆել, չունի ոչ ոք: Տեսլական, բարեփոխումների ծրագիր ևս չկա: Ավելին՝ նախկին ոստիկանապետը տեղյակ չէ, թե ինչ ոլորտ է համակարգելու պաշտպանության նախարրությունում: Հայաստանի գերտեսչություններից երևի թե ամենակարևորի ներկայացուցիչը, չգիտի՝ ինչու է նշանակվել մի «պոստի», որը հատկապես հետպատերազմական շրջանում տքնաջան ու օրինբուն աշխատանք է ենթադրում: Անկեղծություն, թե անլրջություն որակել նրա՝ «բանից բեխաբար» վիճակը, թողնում ենք Նիկոլ Փաշինյանի կառավարման հմտութուններով հիացողների խղճին: Եվ քանի որ իշախնության քայլերի, նշանակումների ու պաշտոնանակությունների մեջ իմաստ ու տրամաբանություն փնտրելն անիմստ է, ապա առաջնորդվելով վառ երևակայության սկզբունքով՝ կարող է պատահել, որ Սարգսյանը ՊՆ-ում զինվորին հրամցվող ելակի տեսակավորման գործով կզբաղվի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 14464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ