ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ոչ հոգնեցուցիչ աշխատանք

Ոչ հոգնեցուցիչ աշխատանք
16.08.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Օգոստոսի 16

Հանգիստ:

Խաղաղվեք, մինչև որ հավիտենական կյանքը հոսի ձեր երակների, սրտի և մտքի մեջ և ներշնչելով շարժման մեջ դնի ձեր անձը:

Այդ ժամանակ աշխատանքը, զվարթ աշխատանքը, կհաջորդի իբրև անհրաժեշտություն:

Հոգնած աշխատանքը լավ արդյունք չի տալիս:

Հանգիստ եղեք:

Մի՛ մոռացեք, որ Ես ձեր բժիշկն եմ, մտքին ու մարմնին սպեղանի դնողը:

Ինձ փնտրեք բժշկության, հանգստի ու խաղաղության համար

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ