ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Մեծերն Աստծո մասին»

«Մեծերն Աստծո մասին»
17.08.2023 | 14:07

Ցավոք, իշխանության մեջ նորմալ մեկը չկա կամ դեռ չկա, իսկ եթե կա էլ` լսելի ձայն, ցավոք, դեռ չունի, որ այս գիրքը հայրական սիրով իջեցներ կրթական համակարգ: Աղոթենք, որ այս խնդիրը Աստված կարգավորի:

Ամե՛ն:

Եթե այս գիրքը խորհրդային տարիներին հասանելի լիներ, թույլատրվեր դպրոցներում անցնել, վստահ եմ, աշխարհում բազմաթիվ իրողություններ այլ կերպ կընթանային և ավելի բարվոք կդառնային:

Այս գանձ Գիրքը թարգմանել և հրատարակել է

ԱՐՏԱԿ ՈՍԿԱՆՅԱՆԸ, մեր հոգևոր եղբայր «բարի հսկան»:

Մեծ մարդ էր։

Աստված հիշի և հոգին լուսավորի նրա, ինչպես նաև մեր՝ դեռ այս աշխարհում ապրողներիս։

Ամե՛ն։

Խունկ, աղոթք և սաղմոս մեր օրհնյալ եղբոր հոգուն:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2022

Մեկնաբանություններ