ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Առաջադիմություն

Առաջադիմություն
05.09.2023 | 00:14

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Սեպտեմբերի 5

Առաջադիմությունը երկնքի օրենքն է:

Բարձրացիր վեր, միշտ ավելի՛ վեր` կյանքի ու գեղեցկության, գիտության ու զորության:

Վե՛ր ել անդադար բարձր, ավելի՛ բարձր:

Վաղը ավելի՛ հզոր եղիր, ավելի՛ քաջ, ավելի՛ սիրող, քան ինչ-որ կար այսօր:

Առաջադիմելու օրենքն իմաստ ու նպատակ է տալիս կյանքին:

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ