Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի նաև ուժով»

«ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի նաև ուժով»
02.05.2025 | 12:37

Դեռևս 2018թ. ակնհայտ էր, որ Փաշինյան Նիկոլը ԵՐԲԵՔ` ինչ էլ լինի, ոչ մի պարագայում, հրաժարական չի տալու:

Անցած 7 տարիների ընթացքում Փաշինյան Նիկոլի և վերջինիս թիմակիցների համար հրաժարական տալու բազմաթիվ առիթներ կային` պատերազմում պարտություն, տարածքների կորուստ, արտաքին և ներքին քաղաքականության ձախողում, պետական պարտքի շեշտակի աճ, հասարակության պառակտում և բարոյազրկում ... Սիմոնյան Ալեն, վերջինիս մայր, Ավինյան Տիգրան, վերջինիս հայր, Թորոսյան Արսեն, Քոչարյան Անդրանիկ, Ավանի թաղապետի տեղակալ, Շիշ բռնող, Նավակ Ճոճող, Նոր Նորքի թաղապետ ...(թող ներեն նրանք, ում անուններն այս գրառման մեջ տեղ չգտան):

Թվարկածս պաշտոնյաների արարքները վերջիններիս հրաժարանների աներկբա հիմք էին հանդիսանում: Այնուամենայնիվ, նրանցից որևէ մեկը ԿԱՄԱՎՈՐ հրաժարական չներկայացրեց: Ինչևէ ...

Տրամաբանությունը հուշում էր, որ ռեժիմին անհրաժեշտ էր հրաժարականներ չներկայացնելու ձևակերպված պատճառաբանություն` «իրավական» և «քաղաքական» ձևակերպում: Քչերը նկատեցին, որ այդպօրինակ «ձևակերպում», 7 տարի անց ի վերջո տրվեց ... «Հանրապետություն» կուսակցության «հայտարարության» տեսքով, այն է` «ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի նաև ուժով»: Վստահ եմ` այս նախադասությունը հայ հասարակությունը դեռ շատ է լսելու, հիմնականում` Փաշինյան Նիկոլից:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3136

Մեկնաբանություններ