Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Քոռ դանակով մորթում են

Քոռ դանակով մորթում են
08.05.2025 | 10:41

Մեր բարբառում լավ արտահայտություն կա, ասում են՝ քոռ դանակով մորթում ա։ Տանջելուն են այդպես ասում, նաև հաճախ՝ ծաղրելուն։

Հիմա նայում եմ ԱԺ հարցուպատասխանը և արդեն որերորդ անգամ նույն մտքին գալիս՝ ԱՆնա Գրիգորյանն ու Քրիստինե Վարդանյանը քոռ դանակով մորթում են Նիկոլին։

Փաստարկված խոսք ու Նիկոլին ոչինչ չի մնում… քան հիստերիկանալ և գոնե այդպես կոծկել աղջիկների կողմից բացահայտվող իր իրական դեմքը։

Այո, այդ լաչառությունը ոչ այլ ինչ է, քան փախուստ Աննա Գրիգորյանից ու Քրիստինե Վարդանյանից։

Դա է դավաճանում նաև էն մանր նիկոլների՝ շեֆին պաշտպանելու խղճուկ փորձերը։

Հեռու կանգնում ու վախկոտ շան պես հաչում էին աղջիկների վրա։

Տեսած կլինեք նման շների՝ էն որ հաչում են, բայց ամեն դեպքում ուրիշ կողմ են նայում, որ եթե հանկարծ դիմացինը ինչ-որ քայլ ձեռնարկի իր դեմ, ձև անեն, իբր ուրիշի վրա էին հաչում։

Սիրելի Աննա, սիրելի Քրիստինե, շատ ապրեք։

Ասել ու կրկնում եմ՝ և՛ իրական ընդդիմադիրը պետք է ձեզ նման լինի, և՛ իրական քաղաքական գործիչը, և՛ նույնիսկ (հատկապես) իրական տղամարդը։ Շնորհակալություն, որ այդպիսինն եք։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3692

Մեկնաբանություններ