Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Գաղութացումը ոչ պոզով է լինում, ոչ էլ՝ պոչով

Գաղութացումը ոչ պոզով է լինում, ոչ էլ՝ պոչով
18.05.2025 | 17:10

Առաջին լուսանկարում պատկերված է Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը:

Վերջինս Երևանի Ազատության հրապարակում մասնակցում է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին:

Միջոցառումներից անմիջապես հետո, Կլաուդիա Բուշը կվերադառա իր աշխատասենյակ և, Եվրոպայի անունից, կոտնահարի հազարավոր քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, մասնավորապես` ազատ տեղաշարժվելու, արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, արտահայտվելու ազատության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և այլ իրավունքները:

Երկրորդ լուսանկարում պատկերված է անծանոթ եվրապաշտոնյա, որն իր ավտոմեքենան անխոչընդոտ կայանել է Ազատության հրապարակում և լուսանկարվել Կլաուդիա Բուշի հետ:

Այժմ մտովի պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե որևէ պետության պաշտոնյա, ֆոտոսեսիա իրականացնելու նպատակով, ավտոմեքենան կայանի Բեռլինի Ալեքսանդրպլացի հետիոտնային հատվածում: Պատկերացրեցի՞ք:

Իզուր մի լարվեք, քանզի դա անհնար է:

Տասնյակ տարիներ տարբեր ձևաչափերով պայքարել եմ Հայաստանի ապագաղութացման համար, սակայն, տեսնելով Կլաուդիա Բուշին և Ազատության հրապարակում կայանված եվրաավտոմեքենան, հասկանում եմ, որ գաղութացումը ոչ պոզով է լինում, ոչ էլ պոչով:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4300

Մեկնաբանություններ