ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մանկական ձեռք

Մանկական ձեռք
05.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 6
Սիրելի Տեր, մենք Քո փեշն ենք բռնել:
Այո՛, ամո՛ւր կառչեք ինձնից: Ձեր հավատքը կստանա իր արժանի վարձատրությունը: Դուք գիտեք` ինչ է նշանակում ափի մեջ զգալ փոքրիկ ու վստահող ձեռքի սեղմումը. ճանաչել քեզ ապավինող մանկան վստահությունը:
Մի՞թե այդ զգացումը ձեր մեջ Սեր չի արթնացնի` մանկանը հոգալու ու պաշտպանելու ցանկություն: Հապա պատկերացրեք` ինչ կարող է զգալ Իմ սիրտը, երբ անօգնական ու դժվարին կացության մեջ Ինձ դառնաք.կառչեք Ինձնից` Իմ սերն ու պաշտպանությունը ստանալու ակնկալիքով:
Դուք կկարողանա՞ք հուսախաբ անել այդ անպաշտպան ու հավատավոր մանկանը:
Արդ, դուք էլ ճիշտ այդպիսին եք Ինձ համար:
Ես չեմ կարող հուսախաբ անել ձեզ: Իմացեք, որ այդ անկարելի է:
Մեկընդմիշտ իմացեք, որ ապահով ձեռքերի մեջ եք, երբ Ինձ եք ապավինել:
Այս բանում ոչ մի տարակույս մի’ ունեցեք, վստա՛հ եղեք: Չկա՛ այնպիսի հրաշք, որ Ես չկարողանամ կատարել, չկա՛ մի այնպիսի իրադրություն, որ Ես չկարողանամ պարզել:
Չկա՛ որևէ անհնար բան, որովհետև Ես կարող եմ ամենավերջին պահին իսկ փրկել վտանգվածին:
Դիտվել է՝ 2112

Մեկնաբանություններ