Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Պարադոքսալն այն է, որ անուս մարդիկ դեմոկրատական պրոցեսի մի մասն են, այն էլ՝ բավականին ստվար մասը

Պարադոքսալն այն է, որ անուս մարդիկ դեմոկրատական պրոցեսի մի մասն են, այն էլ՝ բավականին ստվար մասը
01.06.2026 | 12:18

Այս նախընտրական օրերում շատ հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք ունեն կայուն կարծիք և անընկալունակ են որևէ նույնիսկ պարզ ու տրամաբանական փաստի ու ճշմարտության նկատմամբ։

Ահա, թե որտեղ են երևում կրթական համակարգի փլուզման անմիջական հետևանքները դրա բոլոր մակարդակներում։

Անուս մարդու համար աշխարհի ու իր շրջապատի ընկալումները պարզունակ են, իսկ դրանց մեկնաբանումները՝ միարժեք։

Դրանից բացի, մտավոր գործունեության ոլորտում վարժանքի բացակայությունը բերում է նրան, որ որևէ բան ինչ-որ ձևով ընկալելուց և դրանում համոզվելուց ու դա հիշելուց հետո այն արդեն ջնջել և փոխարինել ուրիշ ինֆորմացիայով պարզապես հնարավոր չէ, քանի որ ուղեղի սահմանափակ թվով ծալքերը արդեն զբաղված են։

Իսկ այդ ծալքերի թիվը սահմանափակ է այն պարզ պատճառով, որ էֆեկտիվ ուսուցման համակարգի բացակայությունը թույլ չի տվել, որ դրանք սիստեմատիկաբար լցվեն տեղեկություններով ու դրանց դասակարգման, մշակման ու մեկնաբանումների համար անհրաժեշտ, թեկուզև պարզունակ, ալգորիթմներով։

Սրանք պարզ ու ակնհայտ բաներ են, իսկ ոչ ակնհայտը, դժվար հասկանալին ու նույնիսկ պարադոքսալը այն է, որ նման մարդիկ դեմոկրատական պրոցեսի մի մասն են, այն էլ՝ բավականին ստվար մասը։

Ցանկացած երկրի կրթական համակարգի վիճակը լակմուսի թղթի նման մի բան է, որով կարելի է միարժեքորեն որոշել նաև երկրի վիճակը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6992

Մեկնաբանություններ