Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մեկ բան չեք կարող ջնջել՝ մարդկանց հիշողությունը

Մեկ բան չեք կարող ջնջել՝ մարդկանց հիշողությունը
26.09.2026 | 11:46

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են Արցախյան պատերազմի անմահ խորհրդանիշ, հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։
Ալբերտի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի ցասումնալից ու արդարացի խոսքը ներկայացնելը բարոյական պարտք է։ Սա ուղղակի գրառում չէ, այլ որդեկորույս հոր, հերոսի ծնողի արդար բողոքն ընդդեմ ազգային հիշողությունը կազմալուծող ու սրբություններ պղծող թշնամական վարքագծի։

Պատասխան սրբապիղծներին. Ալբերտի հիշողությունը ջնջել անհնար է

«Սրբապիղծնե՛ր, արդեն ամեն ինչ պարզ է. շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»։
Բայց մի բան հիշե՛ք. դուք և ձեր ժառանգները պատասխան եք տալու ոչ թե որևէ մեկի բռնության, այլ հենց պատմության, հիշողության և ճշմարտության առաջ։
Եվ հիմա ձեզ ևս մեկ փաստ ներկայացնեմ։
Արցախի հերոս, թշնամու ահ ու սարսափ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարները կան նաև արտերկրում։ Եթե փորձում եք ջնջել նրա պատկերներն այստեղ, իմացե՛ք՝ դրանք միայն այստեղ չեն։ Իսկ եթե այդքան կարող եք, փորձե՛ք նաև թշնամու լրատվամիջոցներից ջնջել այն հրապարակումները, որտեղ տարիներ շարունակ նրան ներկայացրել են որպես իրենց հերոս զինվոր և իրենց համար խորհրդանիշ։ Եթե կարողանաք ջնջել այն, ինչ պատկերված էր իրենց թերթի առաջին էջում, կասեմ՝ ապրե՛ք։ Բայց ոչ, դուք փորձում եք միայն մեզանում ջնջել, ինչը ձեզ մոտ չի ստացվի։
Որքան էլ փորձեք ջնջել լուսանկարները, գրառումները կամ հրապարակումները, մեկ բան չեք կարող ջնջել՝ մարդկանց հիշողությունը։
Ալբերտ Հովհաննիսյանի անունը պատկանում է պատմությանը, իր հայրենիքին և իր ժողովրդին։ Նրա սխրանքը ոչ մի խմբագրության որոշմամբ, ոչ մի ջնջումով և ոչ մի վերաշարադրմամբ չի դառնալու ուրիշի պատմության մասը։
Փաստերը կարելի է թաքցնել, լուսանկարները՝ հեռացնել, բայց պատմությունը չի մոռանում։
Հիշե՛ք սա։

Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ.
Զրո՛ արձագանք. ճիվաղների պես գիշերով, թիկունքից, թշնամու նման նենգաբար են գործում...
Դիտվել է՝ 3329

Մեկնաբանություններ