Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պատժամիջոցները հանվում են, ԱՄՆ-ը անցնում է ռուսական դիզելային վառելիքի մեծաքանակ գնումների

Պատժամիջոցները հանվում են, ԱՄՆ-ը անցնում է ռուսական դիզելային վառելիքի մեծաքանակ գնումների
10.10.2026 | 13:28

Աշխարհը թնդում է, բոլորը ցնցված են. Պուտինն ընդառաջել է Թրամփի խնդրանքին: Կայացել է դիզելային համաձայնությունը: Պատժամիջոցները հանվում են, ԱՄՆ-ը անցնում է ռուսական դիզելային վառելիքի մեծաքանակ գնումների: Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ սա արմատականորեն կփոխի իրադրությունը ուկրաինական ճակատում:
Ի՞նչ են մտածում եվրոպական մայրաքաղաքների «հեռատես» ստրատեգները: Պատկերացնում եմ չորս տարի թնդանոթի միս աշխատող ուկրաինացիների վիճակը: Միաժամանակ կարելի է ցավակցել ՀՀ նույնքան «հեռատես» հակառուսներին, որոնք բավականին երկար ժամանակ է, որ հեռուստաէկրաններից չեն իջնում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 10355

Մեկնաբանություններ