Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մարդը այդպես է որոշել իր պաշտոնը պահել

Մարդը այդպես է որոշել իր պաշտոնը պահել
21.10.2026 | 14:32

Շարունակելով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի թեման՝ ասեմ, որ ՔՊ -ի հետ նրա համագործակցության գլխավոր «մեղավորը», իմ կարծիքով, ընդդիմադիր հիմնական ուժերն են։

Ինչո՞ւ՝ կհարցնեք։ Նշեմ երկու պատճառ:

1. 2021-ից հետո Առուշը ստիպված էր հիմնականում միայնակ պայքարել Նիկոլ Փաշինյանի իշխանության ճնշումների դեմ։ Առուշը բազմիցս դժգոհել է ընդդիմությունից անհրաժեշտ աջակցության բացակայության համար, և դա ժամանակի ընթացքում իր ազդեցությունն ունեցավ քաղաքական կողմնորոշման փոփոխությունների վրա։ Առուշին արդարացում չի, բայց փաստ է։ Մարդը այդպես է որոշել իր պաշտոնը պահել։

2. Ես երբեք չեմ հասկացել, երբ ընդդիմադիր գործիչները «մեր օրերի Նժդեհ» էին անվանում Առուշին։ Կարելի էր գնահատել, հարգել, սիրել, բայց այնքան, որքան վաստակ ունի մարդը, իսկ երբ մարդուն գերագնահատում ես, հավասարեցնում ազգային հերոսի, հետո ինքնաբերաբար սպասում ես նրանից այն հերոսական վարքագիծը, ինչ վերագրել ես նրան։ Առուշը չէր կարող ոչ Նժդեհ դառնալ, ոչ էլ Մխիթար Սպարապետ։ Առուշը սյունեցի համարձակ տղա էր, որին պետք էր այդպես ընդունել ու այդքանը սպասել։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2996

Մեկնաբանություններ