Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

10 անգամ էլ ընտրություն դնի, 10 անգամ էլ կգնան-կմասնակցեն երկրորդ տեղի համար

10 անգամ էլ ընտրություն դնի, 10 անգամ էլ կգնան-կմասնակցեն երկրորդ տեղի համար
23.10.2026 | 15:46

Հանրաքվեով չի կարող սահմանադրություն փոխել, դրա համար անպայման կգնա արտահերթ ընտրությունների, ուր, ամեն միջոց գործադրելով, ձայն կհավաքի։

Իր իսկ խոսքերով ասած՝ եթե չեք ուզում, գնացեք հեղափոխություն արեք։

Բայց հեղափոխություն անող չկա, 10 անգամ էլ ընտրություն դնի, 10 անգամ էլ կգնան, կմասնակցեն երկրորդ տեղի համար։

Էնպես որ, վերջը շատ-շատ է մոտեցել, ու փորձած սցենարով երեք անգամ հրաժարական տալը խաղարկելով ու նոր վարչառեսուրսաքրեահետապնդողական չընտրությամբ Հայաստանի 4-րդ վիլայեթապետությունն արդեն առկայծում է հորիզոնում։

Ինչ է լինելու հետո՞։

Կենտրոնի դատարկում ու հանձնում նոր տերերին, բոլոր խոշոր տենդերներից հայկական կազմակերպությունների դուրսմղում թուրքական ընկերությունների կողմից , առևտրի ու սպասարկման ոլորտների վերաձևում իսլամ դավանողների սպասարկման համար և այլն, և այլն։ Բոլոր նախապատրաստական աշխատանքներն արվել են, ազգայինի սողացող ու բացահայտ մերժում, թուրքը վիրավորանք չէ էլ, գլխավոր ուղին խոստացված է, անգամ բաժնեմասերն են հաստատված, սահմանախախտներն ընդամենը մոլորվածներ են, եթե անգամ ծանր հանցանք են գործել, հայը նման հարցերում այլևս իրավազուրկ է, ինչպես օսմանյան կայսրությունում, միգրանտների անվան տակ թե ինչ խմբեր են հավաքվել Հայաստանում ու հատկապես խոշոր քաղաքներում՝ միայն Մոսսադը, Մի-6-ն ու ՄԻՏ-ը գիտեն…

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 11519

Մեկնաբանություններ