Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայ իրավական ավանդույթի կենտրոնական գաղափարը

Հայ իրավական ավանդույթի կենտրոնական գաղափարը
04.11.2026 | 12:28

Գնալով համոզվում եմ, որ հայ իրավական ավանդույթի կենտրոնական գաղափարը եղել է դատաստանի արդարությունը։ Այլ կերպ ասած՝ դարերի խորքից մեր իմաստուն նախնիները մեզ թելադրում են կենտրոնանալ ոչ թե լավ օրենքներ ստեղծելու, այլ լավ դատավորներ կերտելու վրա։
Թե որն է այս պնդման հիմքը կազմող փաստարկների համակարգը, այժմ ձեռնպահ կմնամ մանրամասնելուց. դրա ժամանակն էլ կգա։ Հիմա միայն կցանկանայի, որ հայկական դատարաններում արդարությունը կշռելու առաքելություն ունեցող բոլոր մարդիկ իմանան. երբ իրենք ուղիղ դատ են կատարում, ըստ էության, կատարում են նաև մեր ազատասեր նախնիների կամքն ու պատգամը՝ սկսած Հայկ Նահապետից ու Սուրբ Գրիգոր Լուսավորչից մինչև Սուրբ Ներսես Շնորհալի ու Մխիթար Գոշ։ Իսկ երբ նենգում են իրավունքը, դրանով փաստացի ոտնատակ են տալիս ոչ միայն պետական օրենքը, այլև սեփական ինքնությունը։

[Կից նկարում պատկերված է «Լևոն թագավորի դատը» շքեղ մանրանկարը (ԱԲ-ի թեթև միջամտությամբ), որը տեղ է գտել Մխիթարյան միաբանության ձեռագրատանը պահվող ձեռագրերից մեկում]

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ
Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ