Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՄՆ Միջանկյալ ընտրությունները մոտեցան ավարտին

ԱՄՆ Միջանկյալ ընտրությունները մոտեցան ավարտին
04.11.2026 | 12:46


Ընտրվեցին Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները և Սենատի կազմի մեկ երրորդը։ Ինչպես կանխատեսել էի իմ նախորդ գրառման մեջ,
Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ստացան։

Սենատը, ինչպես գրել էի, շատ մրցակցային էր, և այստեղ նույնպես դեմոկրատներին հաջողվեց արդյունք գրանցել՝ ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ։

Կարծում եմ՝ արդյունքների և նման պատկերի ձևավորման վրա լրջագույն ազդեցություն ունեցան վերջին 24 ժամերը, մասնավորապես՝ Իրանի դեմ Թրամփի վարչակազմի կողմից հնարավոր ռազմական հարվածի մասին տեղեկատվական պայթյունը։ Հավանաբար, դա իր ազդեցությունն ունեցավ երկու ամենամրցակցային նահանգներում ընտրությունների արդյունքների վրա։ Ի դեպ, հայկական հանձնախմբի համար նույնպես բավականին լավ պատկեր է ձևավորվում։

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ