Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թեթև են տանում

Թեթև են տանում
09.11.2026 | 15:18



Հայաստանի հանրության մի զգալի մասի համար Արցախի կորուստը ցավ չէ, նրանք դա թեթև են տանում։ Նրանց համար իրենց պաշտոնը, ապրուստը, փող աշխատելու հնարավորություննները, ուտել-խմելն ավելի կարևոր են, քան հայրենիքի մի մասի կորուստը, հազարավոր ջահել-ջիվան, հերոս տղաների զոհվելը։ Նրանք կարծում են, որ այլևս չկա Արցախի հարց, իրենց համոզմամբ՝ այն փակվել է։ Նույն կերպ նրանք թեթև են տանելու ՀՀ սահմանադրությունը փոխելը, անկլավների հանձնումը, 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը» և այլն։ Այդ մարդկային զանգվածը հազարամյակով Հայաստանում պետականություն չունենալու, Հաայստանի անկախացումից հետո բոլոր իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է։ Անհայրենիքները, ապազգայինները կերակրատաշտի շուրջ միավորված են, դրսի հզոր կենտրոններն էլ թույլ չեն տալիս Հայաստանի հայրենասեր, գիտակից ուժերի միավորումը, քաղաքական իրավիճակի փոփոխությունը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ