ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՆԱԽԱՐԱՐԸ ԴԺԳՈՀ ՉԷ, ՄՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻՆ

ՆԱԽԱՐԱՐԸ ԴԺԳՈՀ ՉԷ, ՄՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՑԻՆ
20.12.2011 | 00:00

Հաշված օրեր են մնացել տարվա ավարտին։ Դեկտեմբերը, ըստ էության, շահավետ ամիս է գյուղատնտեսության, ավելի ճիշտ, գյուղական տնտեսությունների համար` իրենց բերքուբարիքի, այն էլ` բարձր գնով վաճառքի առումով։ Անցնող տարին էլ բացառություն չէր։ Մի կողմից` այս փաստը հարվածում է քաղաքացու գրպանին, մյուս կողմից` լցնում է գյուղացու գրպանը, ինչը նրա սոցիալական վիճակի բարելավման հարցում կարևոր նշանակություն ունի։ Իսկ ի՞նչ նշանակություն ունեցավ տարին գյուղատնտեսության ոլորտում։
«2011 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահը գյուղատնտեսությունը հռչակեց գերակա ոլորտ,- մեզ հետ ճեպազրույցում ասաց գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:- Հետևաբար, 2011-ը գյուղատնտեսության ոլորտի համար եղել է լարված աշխատանքի տարի: Ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղվել է առկա ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիրների լուծմանը, վարկավորման մատչելիությանը, ոլորտում ապրանք արտադրողների համար տնտեսավարման բարենպաստ միջավայրի ձևավորմանը, բարեփոխումներն առավել հասցեական ու նպատակային դարձնելուն:
Գյուղատնտեսության ոլորտի համար տարին հաջող էր: Հանրապետության գյուղատնտեսությունում 2011 թվականին գրանցվել են էական դրական տեղաշարժեր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` գյուղատնտեսության համախառն արտադրանքն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին 15,3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը: Գյուղատնտեսության ոլորտում հատկապես բարձր աճ է ապահովվել բուսաբուծության ճյուղում:
Ընթացիկ տարում, օպերատիվ տվյալներով, ցորենի և գարու բերքը շուրջ 30 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մակարդակը: Զգալի դրական տեղաշարժեր են գրանցվել պտղաբուծության բնագավառում: Ընդհանուր առմամբ, բուսաբուծական բոլոր մթերքների արտադրության բնագավառում գրանցվել է էական աճ: Որոշակի աճ է գրանցվել նաև կաթի ու մսի արտադրության բնագավառում:
Տարվա արդյունքներով գյուղատնտեսությունում կպահպանվի երկնիշ տնտեսական աճը»:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2264

Մեկնաբանություններ