-
05.04.2015|
19:09
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության տոնը, որը հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տոնին հավատացյալները միմյանց հանդիպելիս ավետում են՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» և պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»:
-
05.04.2015|
12:18
Թուրքիայում ընտրելու իրավունքի ունի 56 միլիոն 632 հազար 889 քաղաքացի, ինչը 1,1 միլիոնով շատ է 2014 թվականի օգոստոսի նախագահական ընտրությունների ժամանակ հրապարակված տվյալից:
-
05.04.2015|
12:17
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ապրիլի 7-8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելելու է Մոսկվա, որտեղ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է հայ-ռուսական հարաբերությունները:
-
05.04.2015|
12:16
Հռոմում կաթոլիկական Ավագ հինգշաբթիի հսկման ծառայության քարոզի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է միջազգային խոշորագույն կազմակերպություններին՝ մեղադրելով նրանց դավադրական լռությունը քրիստոնյաների զանգվածային սպանությունների կապակցությամբ։
-
05.04.2015|
12:15
Իրանը ցանկանում է բաժնեմաս գնել Տրանսանատոլյան գազամուղում (TANAP)՝ հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը: Նավթային պետական ընկերության ղեկավարը հավելել է, որ SOCAR-ը պատրաստ է քննարկել նախագծում իր բաժնեմասի մի մասը վաճառելու առաջարկը:
-
05.04.2015|
12:14
Ապրիլի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Իրան:
-
05.04.2015|
12:14
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ընդհանուր ժողովի առթիվ կազմակերպված հանդիսությանը: ՀՀ նախագահը իր ելույթում ասել է.
-
05.04.2015|
12:13
Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ընդհանուր ժողովի ավարտին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ համերգ, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:
-
05.04.2015|
12:12
Հարյուրամյակի ամենակարճ ամբողջական լուսնային խավարումը տևել է 5 րոպե: Լուսնի խավարումն սկսվել է ժամը 6:16-ին` ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով (14:16-ին` Երևանի ժամանակով):
-
05.04.2015|
12:11
Արգենտինայի Կորդովա նահանգի հայ համայնքը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ երթ կկազմակերպի դեպի Վելես Սարսֆիլդ հրապարակ, որտեղ բացօթյա համերգ տեղի կունենա, հավարտ հանդես կգա Bersuit Vergarabat արգենտինական ռոք խումբը: