-
04.04.2015|
14:38
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հաստատել է Լոզանում վեցյակի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու մտադրությունը:
-
04.04.2015|
14:34
Tagesspiegel գերմանական օրաթերթն ապրիլի 1-ի իր համարում անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ Դաշնային կառավարության դիրքորոշմանը: Հիմնական հարցադրումն է. «Ինչո՞ւ է կոալիցիայի հայցադիմումից անհետացել «ցեղասպանություն» բառը, Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ երեք հայցադիմում կներկայացվի Բունդեսթագի քննարկմանը»:
-
04.04.2015|
14:32
Իսրայելը պահանջում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերջնական համաձայնագրի ցանկացած տարբերակի մեջ ներառել Իսլամական պետության կողմից իր գոյության իրավունքը ճանաչելու կետ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
-
04.04.2015|
14:30
ՈՒկրաինայի Գերագույն ռադայում 2530 համարի ներքո գրանցվել է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» որոշման նախագիծ, տեղեկացնում է ՈՒկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքէջը։
-
04.04.2015|
14:28
ԱՄՆ-ի 15 սենատորներ՝ հանրապետական և դեմոկրատական կուսակցություններից, կոչ են անում նախագահ Բարաք Օբամային այս ապրիլին ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանության հստակ դեպք:
-
04.04.2015|
14:27
Կիպրոսում պաշտոնական այցով գտնվող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Սահակյանը կարևորել է երկու երկրների համագործակցության խթանումը մշակութային և գիտակրթական ոլորտներում, նշել է, որ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս տնտեսական կապերի զարգացմանը:
-
04.04.2015|
14:23
««Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տևական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պատմական համաձայնությունը և կարևորում»,- հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը՝ Իրանի և վեցյակի քաղաքական համաձայնության առնչությամբ։
-
04.04.2015|
14:22
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Բիշքեկում կայացած ԱՊՀ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել ու հավանություն է տրվել ԱՊՀ-ի համագործակցության տարբեր ոլորտների վերաբերող 14 փաստաթղթերի նախագծերի, համաձայնեցվել են ԱՊՀ-ի պետությունների սահմանային անվտանգության և արտակարգ իրավիճակների բնագավառում գործակցությանն առնչվող փաստաթղթեր:
-
04.04.2015|
14:19
Ռումինիայի Կոնստանցա քաղաքի «Օվիդիուս» համալսարանում ապրիլի 3-ին տեղի է ունեցել «Հայերը կյանքի ու մահվան միջև. Հայ նահատակության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էին Ռումինիայի տեղական հանձնաժողովը, Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումինիայի հայոց միության և հայոց թեմի Կոնստանցայի մասնաճյուղերը:
-
04.04.2015|
14:13
20 օրից ապրիլի 24-ն է: Վերջին ամիսների իրադարձությունները վկայում են, որ 1915-ին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին գրեթե նույն պատկերն է, ինչ եղել է 100 տարի առաջ միջազգային հարաբերություններում: