-
30.03.2015|
14:58
Պահպանողականների «Միություն հանուն ժողովրդի» կոալիցիան՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցության գլխավորությամբ, հաղթել է Ֆրանսիայի տեղական խորհուրդների ընտրություններում՝ հաղորդել է France Presse-ը:
-
30.03.2015|
14:57
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզջիգիտովին՝ դիվանագիտական առաքելության ավարտին:
-
30.03.2015|
14:57
Open Society Foundations-ի հիմնադիր և ղեկավար Ջորջ Սորոսը Standard պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ կարող է 1 մլրդ դոլար ներդնել ՈՒկրաինայի տնտեսության մեջ:
-
30.03.2015|
14:56
Փարիզում անցկացվել է եռօրյա գագաթնաժողով՝ նվիրված «Օսմանյան կայսրության հայերի Ցեղասպանությանը Մեծ պատերազմին» խորագրով։ Համաժողովն անցկացվել է Սորբոնի Մեծ ամֆիթատրոնում։
-
30.03.2015|
14:55
ՈՒզբեկստանի ԿԸՀ-ն այսօր՝ մարտի 30-ին, կհայտարարի երկրում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Նախագահի պաշտոնի համար պայքարել են 4 թեկնածուներ, նրանց թվում՝ գործող նախագահ Իսլամ Քարիմովը:
-
30.03.2015|
14:54
G20-ի վերջին գագաթնաժողովին մասնակցած առաջնորդների անձնական տվյալները պատահաբար բացահայտվել են Ավստրալիայի իմիգրացիոն բաժնի կողմից, որն անհրաժեշտ չի գտել տեղեկացնել առաջնորդներին գաղտնիության խախտման մասին, գրում է The Guardian բրիտանական թերթը:
-
30.03.2015|
14:53
Մի քանի հասարակական կազմակերպություններ Թբիլիսիում հուղարկավորել են լարին՝ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու տան մոտ։
-
30.03.2015|
14:22
ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար ներկայացվել է միայն մեկ թեկնածու՝ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Թեկնածությունը դեռ պետք է հաստատվի բաժանմունքի ընդհանուր ժողովում, այնուհետև ընտրություն պետք է կատարի ԳԱԱ նախագահությունը:
-
30.03.2015|
12:58
Ծանոթացում զենքերի տեսակների հետ, այդ թվում՝ հատուկ նշանակության, վախի գործոնի նվազեցմանն ուղղված խաղ-թրեյնինգ, հետքաբանություն, արշավ-զինախաղ, ալպինիզմի հիմունքներ. սա մարտի 28-29-ը Գեղարքունիքի մարզում «Ժայռ» ՀԿ-ի կողմից իրականացված ծրագրի օրակարգն է:
-
30.03.2015|
12:21
ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը` Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ: