-
27.03.2015|
10:57
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ «արևմտյան երկրները փորձում են զսպել Ռուսաստանին և կիրառում են քաղաքական մեկուսացման, տնտեսական ճնշումների, տեղեկատվական լայնածավալ պատերազմի ու լրտեսության միջոցները»։
-
27.03.2015|
10:56
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վարչապետների ակումբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:
-
27.03.2015|
10:54
ԵՄ արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի մասին հրապարակված՝ ԵՄ ամենամյա զեկույցում Եվրոպական միությունը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կնպաստեն լարվածության աճին և կխաթարեն խաղաղ գործընթացը, և իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
-
27.03.2015|
10:53
Շնորհակալ եմ Մեծությանդ, Մեծս…
Փոքրին Մեծարող «է»ությանդ խոնարհ եմ, Հեր…
Փայլին դիմացող կամքիդ հետևորդն եմ, Հեր…
Տվածդ չափով բավարարվողն եմ, Տ«Է»ր…
-
27.03.2015|
10:50
ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում մեր գործընկեր Տիգրան ՈՒրիխանյանի կայացրած որոշմանը, ինչպես հարգանքով մոտեցել ենք մեր մնացյալ գործընկերների որոշումներին:
-
27.03.2015|
10:49
Մարտի 26-ից ապրիլի 2-ը Երևանում կանցկացվի Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը: Տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշելով, որ մշակութային ծրագրի նպատակն է նպաստել երեխաների և պատանիների շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրության առաջացմանն ու մանկապատանեկան ընթերցանության խթանմանը, մանուկների ու պատանիների համար ստեղծված երաժշտական ստեղծագործությունների հանրայնացմանը:
-
27.03.2015|
10:48
Մարտի 28-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կցուցադրվի կինովավերագրող Գագիկ Հարությունյանի հեղինակային «Գութաներգ» ֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:
-
27.03.2015|
10:46
Դուք նկատեցի՞ք, որ եվրոպական շաբաթին հաջորդեց չինականը: Մարտի 24-28-ը պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պեկինում ավելի շատ համաձայնագրեր ստորագրեց, քան վերջին մեկ տարում էր ստորագրվել:
-
27.03.2015|
10:44
Ինչքան քիչ ժամանակ է մնում ապրիլի 24-ին, այնքան Թուրքիան ակտիվացնում է հակահայկական քարոզչությունը: Հայոց ցեղասպանության 100-ամյակը Թուրքիայի Հանրապետությունը նշանավորում է բացարձակ ժխտողական քաղաքականությամբ:
-
27.03.2015|
01:30
Շնորհավորում եմ բոլորիս՝ այսօր ԹԱՏՐՈՆԻ համաշխարհային օրն է՝ թատրոնի աշխատողների մասնագիտական տոնը: 1961-ի մարտի 27-ից: Տոնը սահմանել են Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսում: