«Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում, Ալբանիայի ընտրանու հետ մրցելու համար չարտերային չվերթով այսօր Հայաստանից Ալբանիա կմեկնի ֆուտբոլի ազգային ընտրանին: Խաղը կայանալու է մարտի 29-ին` Երևանի ժամանակով 20.00-ին:
Քրիստոնեական հավատի ամենակարևոր ու ամենախորհրդաշատ շաբաթն է սկսվում, որ կոչում են նաև Ավագ շաբաթ։ Ընդամենը յոթ օր, որոնց ընթացքում պետք է հանգուցալուծվեր մարդկության լինելն ու չլինելը, այսինքն` ադամական սերնդի հավիտենականության հարցը։
Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ, և նրանք, ովքեր արհամարհում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։
Ամենազո՛ր Տեր, իմ սուրբ հայրենյաց երկնայի՛ն պաշտպան, առաջնորդիր ինձ, որպեսզի ես էլ կարողանամ իմ կրտսեր եղբայրներին հայրենանվիրության օրինակ լինել՝ նրանց զինվորական կրթության և դաստիարակության համար:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր անհամաձայնությունն է հայտնում սույն թվականի մարտի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած` «Քաղաքացու բնակարանի և կրպակ-տաղավարի վրա անհիմն արգելանք է դրվել» վերտառությամբ հաղորդագրությանը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջի պատվիրակությունը մարտի 27-29-ը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից-երկրների պարարվեստի քոլեջների «Անտրե» փառատոնին:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...