-
23.03.2015|
12:23
Հայաստանը կարող է արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման՝ մարտի 21-ին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
-
23.03.2015|
12:22
Սինգապուրում 7-օրյա ազգային սուգ է հայտարարված երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի մահվան կապակցությամբ։ Նա վախճանվել է մարտի 22-ին, 91 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո։
-
23.03.2015|
12:20
Ֆրանսիայի դեպարտամենտների օրենսդիր ժողովի ընտրությունների քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվարկի արդյունքում երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունն առաջատարն է՝ տեղեկացնում է BBC-ն:
-
23.03.2015|
08:52
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռուստահարցազրույցում ասել է. «Քերիի հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց դա չի նշանակում, որ ամեն հանդիպման ժամանակ պիտի լիաշուրթ ժպտանք ու հրճվենք, որ հանդիպել ենք»:
-
23.03.2015|
08:51
Երեկ ամբողջ օրը ուկրաինական կայքերը գրում էին, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Վիկտորը, խեղդվել է Բայկալ լճում: Տարբեր աղբյուրներ հավաստում էին, որ նա մասնակցել է Բայկալում անցկացվող սպորտային խաղերին:
-
23.03.2015|
08:48
Շատ բարդ է համեմատել նրանց, քանի որ տարբեր ֆուտբոլիստներ են։ Ինձ ավելի սրտամոտ է Մեսսիի խաղաոճը։ Վերջին տասը տարիներին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, անկասկած, եղել է Մեսսին։
-
22.03.2015|
21:04
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ:
-
22.03.2015|
21:03
Բարսելոնայի հանրահայտ La Sagrada Familia տաճարի շինարարները վերջապես կարող են նշել աշխատանքների ավարտի ժամկետը՝ 2026թ.։ 3D-տեխնոլոգիաներ կիրառելու որոշումը կայացրել է եկեղեցու տեխնիկական բաժինը։
-
22.03.2015|
21:02
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում խոշոր քարաթափում է եղել:
-
22.03.2015|
21:01
Թբիլիսիում երեկ հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով կառավարության հրաժարականը։