-
11.02.2015|
21:58
Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու և Կիևին զենք մատակարարելու ծրագրերը կարող են միայն ապակայունացնել իրավիճակն ՈՒկրաինայում՝ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
11.02.2015|
21:57
Բոբբի Կրիստինա Բրաունի ընտանիքը որոշում է կայացրել անջատել նրա կենսագործունեության սարքերը փետրվարի 11-ին՝ մոր մահվան տարելիցին, հայտնում է The Daily Mail-ը:
-
11.02.2015|
21:56
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, նախագահները քննարկել են ԵԱՏՄ-ում երկկողմ համագործակցության, փոխգործակցության հեռանկարները, Մինսկում կայանալիք «նորմանդական քառյակի» հանդիպումը։
-
11.02.2015|
21:54
ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանին և տարածաշրջանի այլ երկրներին՝ հաղթահարել տնտեսական խնդիրները, որոնք առաջացել են Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքով՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:
-
11.02.2015|
21:54
Ռուսաստանը հետագայում էլ կշարունակի իր արտաքին անկախ քաղաքականությունը՝ չնայած ճնշումներին, դիվանագիտական կառույցի աշխատակիցներին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է Վլադիմիր Պուտինը:
-
11.02.2015|
21:53
Բրիտանական «Metro»-ն հաղորդել է, որ «Լիվերպուլը» սկսել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար:
-
11.02.2015|
21:52
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Մինսկ է գնում, որպեսզի առանց որևէ պայմանի հրադադարի ռեժիմ հաստատի և քաղաքական երկխոսություն սկսի՝ հաղորդում է ՈՒկրաինայի նախագահի կայքը:
-
11.02.2015|
21:51
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը որոշել է կրճատել իր աշխատավարձը 20 %-ով։ Նա կստանա տարեկան 234 000 եվրո՝ առանց հարկերը հաշվելու, որ 58 000 եվրոյով քիչ է, քան նախկին միապետինը։
-
11.02.2015|
21:50
Թուրքիայի նախագահի նոր պալատի 3000 ծառերը չորացել են՝ հայտնում է Hurriyet-ը: Փորձելով բացատրել կատարվածը, ճարտարապետները ասել են, թե պատճառը շրջակայքի մագնիսականությունն է: Հնարավոր է՝ դա ազդած լինի նաև պալատի սպասարկող անձնակազմի վրա:
-
11.02.2015|
21:48
ՈՒկրաինայի արևելքում ճգնաժամի հարցով Մինսկում հանդիպելու են ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները: