-
07.02.2015|
15:39
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջադրված վարկածներն ստուգելու ուղղությամբ՝ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն:
-
07.02.2015|
15:13
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոր նախագահ ունի:
-
07.02.2015|
15:12
Փետրվարի 6-8-ը Ծաղկաձորում անցկացվում է «Ավագ և կրտսեր սերունդների երկխոսություն» խորագրով ծրագիրը։ Այն ՀՀ ոչ պետական բուհերի, օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների համատեղ կազմակերպվող եռօրյա քննարկումների շարք է:
-
07.02.2015|
15:08
Փետրվարի 18-ին ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանի «ՈՒ կյանքը սկսվեց...» խորագրով ցուցահանդեսը:
-
07.02.2015|
15:07
Beeline-ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին:
-
07.02.2015|
15:04
Իսկ ինչո՞ւ պիտի հանդիպեին: Հանդիպել են, հանդիպում են և հանդիպելու են՝ վաղուց ժամանակն է, որ այդ հանդիպումներին սկանդալային ենթատեքստ չվերագրվի: Ոչ Ռոբերտ Քոչարյանն է երբևէ թաքցրել մեծ քաղաքականության մեջ իր մնալը, ոչ Հովիկ Աբրահամյանն է երբևէ թաքցրել երկրորդ նախագահի հետ իր նորմալ հարաբերությունները: Մոսկվայո՞ւմ են հանդիպել:
-
07.02.2015|
15:00
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին հարցրի՝ իր կարծիքով Գյումրիի ոճրագործության հետաքննության շուրջ ստեղծված աղմուկը մարդկային գործոնո՞վ է պայմանավորված, թե՞ պատճառն իրավական դաշտում է:
-
07.02.2015|
14:48
Թուրքիայում մի քանի կազմակերպություններ կոչ են արել աշխարհի 100 երկրների ղեկավարներին, որոնց Թուրքիա էր հրավիրել նախագահ Էրդողանը՝ ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելի ճակատամարտի հարյուրերորդ տարեդարձի միջոցառումներին, այդ օրը Չանաքքալե գալու փոխարեն մեկնել Երևան՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ հաղորդում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։
-
07.02.2015|
14:46
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կարգադրությամբ առաջիկա երկու ամսում մի շարք երկրներից, այդ թվում` Հայաստանից Թուրքիա ուղևորափոխադրումներ իրականացնող յուրաքանչյուր ինքնաթիռ 6 հազար դոլարի վառելիք կստանա՝ հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
-
07.02.2015|
14:45
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հրաժարվել է ելույթ ունենալ անվտանգության հարցերով Մյունխենի կոնֆերանսին Իսրայելի պատվիրակության մասնակցության պատճառով՝ գրում է Anadolu գործակալությունը: