-
06.02.2015|
13:31
Մենք` ներքո ստորագրողներս, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ՀՀ-ում և ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներ և վետերաններ, մեր խոր մտահոգությունը հայտնելով ս.թ. հունվարի 31-ին Բերձորի մերձակայքում տեղի ունեցած ցավալի ու ամոթալի դեպքերի առթիվ,
1. կոչ ենք անում բոլորին` ցուցաբերել զսպվածություն, զգոնություն և հեռու մնալ մթնոլորտը է՛լ ավելի շիկացնելու ամեն քայլից ու հայտարարությունից:
-
06.02.2015|
13:29
Փետրվարի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնը հյուրընկալել էր մարզի անվանի և երիտասարդ ստեղծագործողներին: Բոլորը հավաքվել էին՝ նշելու «Մի կտոր ինձնից» գրքի շնորհանդեսը:
-
06.02.2015|
13:28
Դեռ անցյալ տարվանից հայտարարվել էր, որ ԲՀԿ-ն հունվարի 20-ին (հայտնի պատճառներով օրը տեղափոխվեց փետրվարի 5) հրավիրում է ոչիշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողով: Հրավիրեց: ՈՒ՝ ի՞նչ: ԲՀԿ նախագահը ելույթ ունեցավ, մի քիչ քնեց ու գնաց:
-
06.02.2015|
13:26
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը փետրվարի 3-ին դիմեց ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդությամբ:
-
06.02.2015|
13:17
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է «Եվրոպա-2017»-ի ֆուտբոլի երիտասարդական առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ընտրանին հայտնվել է հինգերորդ խմբում, մրցակիցներ է ունենալու Դանիայի, Ռումինիայի, ՈՒելսի, Բուլղարիայի, Լյուքսեմբուրգի ընտրանիներին:
-
06.02.2015|
13:15
Մարզադաշտերի վերանվանման ցավը ոնց որ թե հիմնավորապես է կպել իսպանական ֆուտբոլին: Ընթերցողը պիտի որ մոռացած չլինի. օրեր առաջ էինք գրել Մադրիդի «Ռեալի» հանրահայտ «Սանտյագո Բեռնաբեուի» մասին, ու ահա նոր լուր: Վերանվանման գործընթացի մեջ է հայտնվել նաև «Բարսելոնի» «Կամպ Նոուն»:
-
06.02.2015|
13:14
Հասարակածային Գվինեայում ավարտին է մոտենում աֆրիկյան ազգերի գավաթի ֆուտբոլի առաջնությունը:
-
06.02.2015|
13:13
Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարում Լևոն Արոնյանը երրորդ տուրում պարտություն է կրել իտալացի Ֆաբիանո Կարուանայից ու գտնվում է աղյուսակի վերջնամասում: Սպիտակ խաղաքարեր ունեցող մրցակցի առաջ մեր գրոսմայստերը զենքերը վայր է դրել քառասուներորդ քայլին: Սա երկու անընդմեջ ոչ-ոքիներից հետո Արոնյանի առաջին պարտությունն էր:
-
06.02.2015|
13:11
Բադմինտոնի Եվրոպայի պատանեկան թիմային քսանմեկերորդ առաջնության խմբային փուլում Հայաստանի ընտրանին կմրցի Դանիայի, Պորտուգալիայի, Լիտվայի իր տարեկիցների հետ:
-
06.02.2015|
13:08
Անցած օրերը եվրոպական ֆուտբոլային առաջատար հնգյակից երեքում նշանավորվեցին գավաթային, երկուսում` առաջնության հանդիպումներով: