-
06.02.2015|
00:21
Իսկ ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն խնդրի լուծման հարցում հանրապետականները, ավելի ճիշտ, ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, որպես նախկին գործարար և այժմ էլ, թերևս, գործարարության հետ մեծ շփումներ ունեցող մարդ։
-
06.02.2015|
00:18
Այնքան խոսվեց ԲՀԿ խորհրդաժողովի մասին, ամիսներ շարունակ ուռճացվեց, որ թվում էր, ուր որ է Հայաստանը «ցնցվելու» է Գագիկ Ծառուկյանի «դարակազմիկ» ելույթից։ Իսկ մարդը հանգիստ ասաց իր ասածը, կարդաց իր տեքստը ու իշխանություններին էլի «սպառնաց»` «ուղղվելու» ժամանակ տալով:
-
06.02.2015|
00:16
«Ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ը, որը ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, դարձնել ժողովրդի պառակտման առարկա: Ռեժիմի դեմ բոլոր պայքարել ցանկացողները դա կարող են անել և պետք է անեն ՀՀ տարածքում: ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժիմի դիմավորելու հետ: Սա անբարոյականություն է»:
-
06.02.2015|
00:15
Հունվարի վերջերից աշխարհը սկսել է ծանոթանալ մի ամբողջ շարք իրադարձությունների նուրբ մանրամասներին, որոնք 1,5-2 տարի է, ինչ պայթեցնում են երկրների ու ամբողջ տարածաշրջանների տեղեկատվական տարածությունները։ Այ, օրինակ, վերցնենք 2015 թ. հունվարի 22-ին Պակիստանի Լահոր քաղաքում ձերբակալված Յուսեֆ ալ Սալաֆիի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի հայտնությունները (անկեղծ ասած` վաղուց սպասվող)։
-
06.02.2015|
00:14
Ցանկացած բռնություն դատապարտելի է: Իսկ ո՞վ ասաց, թե պակաս դատապարտելի է բռնություն հրահրողը, որը, խաղալով մարդկանց բարի և ազնիվ զգացմունքների վրա, նրան հրահրում է բռնության, իսկ թե որքան ծանր են հետևանքները, երբ բռնության հրահրում են ամբոխի վերածված զանգվածին, դժվար է ասել:
-
06.02.2015|
00:11
«Հրազդան» տոնավաճառի շուրջ խոսակցությունները գնալով նոր թափ են ստանում։ Հետաքրքրական է, բայց տաքսու վարորդների հիմնական թեման վերջին մեկ շաբաթում այս տոնավաճառի առևտրականներին Աբովյան քաղաք տեղափոխելու խնդիրն է։
-
06.02.2015|
00:10
Որպեսզի երկար ապրեմ ու տեսնեմ հանրապետության հաղթանակը, պիտի վազեմ։ Մեկնարկում եմ Հալաբյան փողոցի գետնանցումից և եզրափակում վազքս Արգիշտի փողոցում։ (Հանրապետության հաղթանա՜կը։ Այսինքն, երբ նույն մածնի թանապուրը կուտեն երկրի վարչապետն ու հնակարկատը)։
-
06.02.2015|
00:10
Երեկ «Իրատես de facto» ակումբում ԵՊՀ դոցենտ, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչության բաժնի վարիչ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ, անդրադառնալով մահմեդականացման-թուրքացման խնդրին, նշեց, որ Օսմանյան կայսրությունն ի սկզբանե համարվում էր դասական իսլամական տերություն և նոր տարածքներ գրավելով, անմիջապես այնտեղ իրականացնում էր յուրացման քաղաքականություն:
-
06.02.2015|
00:08
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության նախաամանորյան վերջին հաղորդումներից մեկն այն մասին էր, որ դեկտեմբերի 31-ին երկրի հարավարևմտյան Սիչուանի նահանգում գտնվող «Սիչան» տիեզերադաշտից հաջողությամբ «Ֆենյուն» շարքի նոր սերնդի օդերևութաբանական արբանյակ է արձակվել։
-
06.02.2015|
00:05
Ոչ միշտ է, որ կառավարության շենքի առաջ բողոքի դուրս եկածներն իրավացի են։ Շրջանառության հարկի դեմ բողոքողների ակցիայից ոգևորված, տաքսու վարորդները «քնից արթնացան» և հիշեցին, որ իրենք դեռևս նախանցյալ տարի բողոքում էին ամսական 12 հազար դրամ տուրքի դեմ և որոշեցին խնդիրը կրկին հանել ջրի երես։