-
05.02.2015|
14:06
Բնությունն իր վատությունը արեց գյուղատնտեսությանը, ինչն էլ չվրիպեց կառավարության աչքից։ «Տարին առայժմ սակավաջուր է, ինչը կարող է լուրջ դժվարություններ առաջացնել գյուղական տնտեսությունների համար»,- գործադիրի նիստում իր մտահոգությունն արտահայտեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-
05.02.2015|
13:10
Փետրվարի 4-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստը, որը նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին։ Այն կազմակերպել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
-
05.02.2015|
12:16
ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատրաստվում հրապարակել ՌԴ գլխավոր դատախազին ուղղված նամակի բովանդակությունը՝ ասել է գլխավոր դատախազի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը:
-
05.02.2015|
12:15
NEWS.am-ը կրճատումներով հրապարակել է նյույորքաբնակ գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ադամյանի՝ «The Huffington Post»-ի բլոգում տեղակայված հոդվածը:
-
05.02.2015|
12:14
Ադրբեջանի ԱԳՆ-ն կամ բավականաչափ տեղեկացված չէ, կամ ակնհայտորեն գերագնահատում է իր հրապարակած փաստաթղթերի ուժը՝ հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հերթական հայտարարությունը:
-
05.02.2015|
12:13
ԱՄՆ-ը հույժ կարևորություն է տալիս Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններին՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԽ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։
-
05.02.2015|
12:11
Պետական պարտատոմսերի վարկանիշի անկում, միջազգային պահուստների 33 տոկոս կրճատում, կանխատեսված տնտեսական աճի ու հարկահավաքման թերակատարում։
-
05.02.2015|
12:10
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարեց Հարկային ծառայության քննիչի միջնորդությունը՝ երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
-
05.02.2015|
12:08
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում վերջերս սրված իրադրության կապակցությամբ և վերահաստատել է ՀԱՊԿ անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
-
05.02.2015|
12:07
Լեռնային Ղարաբաղում է ԵԿՄ պատվիրակությունը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Նա հանդիպել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: