-
30.01.2015|
17:35
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել` մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին: Կարգապահական տույժերը կիրառվել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, սովորողների հաճախումների և ուսումնառության կազմակերպման գործընթացում թերացումների համար:
-
30.01.2015|
15:11
«Շրջանառության հարկի մասին» օրենքը, որը փոքր և միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) համար ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից, այդ նույն ՓՄՁ-ները ներկայացնող առևտրականների մեջ, ինչպես հայտնի է, մեծ հուզումներ է առաջացրել:
-
30.01.2015|
15:03
Զինծառայող Հայկազ Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ: ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածվել, որում ասված է.
-
30.01.2015|
14:32
Հունվարի 26-27-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված ասպիրանտական կրթության աստիճանաշնորհման և որակի ապահովման չափանիշներին: Աշխատաժողովին, որպես ծրագրի գործընկեր, մասնակցել են նաև ՈԱԱԿ ներկայացուցիչները:
-
30.01.2015|
13:47
«Շրջանառության հարկի մասին» չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլև կառավարության համար՝ կարծում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:
-
30.01.2015|
13:47
Փարավոն Միրզոյանն այլևս Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը չէ: Աշխատանքից ազատման պատճառը տարիքն է: Անցյալ տարեվերջին լրացել է նրա 65 տարին:
-
30.01.2015|
13:46
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հրատարակած «Հատուկ Չանաքալեի համար» օրացույցում հայտնվել է Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարը։
-
30.01.2015|
13:45
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կգա Երևան՝ ինչպես հայտարարել է Փարիզում հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:
-
30.01.2015|
13:44
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու նախագիծ ընդունվեց, որին դեմ են քվեարկել Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները, որոշ եվրոպացի պատգամավորներ:
-
30.01.2015|
13:42
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի կանխատեսմամբ՝ 30 տարի անց ԵՄ ոչ մի երկիր չի ընդգրկվի G7-ի կազմում:
k">
Մեզ հետ չես` մեր դեմ ես