-
28.01.2015|
14:39
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, որ իբրև ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Ստրասբուրգում է՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ:
-
28.01.2015|
14:37
Ես ուրախ եմ, որ Իրանի և Ռուսաստանի միջև ավելի լայն համագործակցության հիմք է դրվել՝ հունվարի 27-ին Երևանում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԻԻՀ արտգործնախարար Ջավադ Զարիֆը՝ անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է Իրանը С-300 համակարգեր ստանալ Ռուսաստանից:
-
28.01.2015|
14:36
Մոսկվայում միջսիրիական բանակցությունների մասնակիցները համաձայնության են հասել մարդասիրական հարցերում՝ բանտարկյալների ազատ արձակման և «իր բոլոր դրսևորումներով» բռնության դադարեցման՝ հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի աշխարհիկ դեմոկրատական կոալիցիայի կոմիտեի ղեկավար Ռանդա Քասիսին:
-
28.01.2015|
14:35
Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Դեմիս Ռուսոսի հետ լուսանկարը՝ «Դեմիս Ռուսոսի հետ, 1973-ի հունվարի 26, Կաննի կինոփառատոնին»՝ մակագրությամբ։ Նա նաև տեսանյութ է տեղակայել՝ Ռուսոսի հետ Que C’est Triste Venise դուետից։ Կից գրառմամբ հայտնելով, որ հույն երգիչը 68 տարեկանում մահացել է Աթենքի հիվանդանոցներից մեկում։
-
28.01.2015|
14:34
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում քննարկել են ուկրաինական հակամարտությունը՝ պայմանավորվելով ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը։
-
28.01.2015|
14:33
Բանակցային գործընթացում հաջողությունների նախապայմանը վստահության մեխանիզմների ձևավորումն է, որն առաջին հերթին պետք է արտահայտվի առաջին գծում՝ հրադադարի պայմանագրի կատարմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին:
-
28.01.2015|
14:31
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատում այսօր կսկսվի Դողու Փերինչեքի գործով դատավարությունը: Դատարանը քննելու է Շվեյցարիայի բողոքարկումը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, որի առանցքում է Հայոց ցեղասպանության հարցը:
-
28.01.2015|
14:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփել է 2014-ին զենքի արտահանումը` հայտնելով, որ Ռուսաստանին հաջողվել է նոր պայմանագրեր կնքել` 14 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ:
-
28.01.2015|
14:29
Եվրահանձնաժողովը Վրաստանին 13 մլն եվրո է տվել՝ իբրև մակրոտնտեսական օգնության ծրագրի առաջին տրանշ:
-
28.01.2015|
14:28
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին: