-
28.01.2015|
14:27
Հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Իրանի փոխշահավետ ու բազմաբովանդակ հարաբերությունները: Յուրաքանչյուր նման հանդիպում նպաստում է փոխգործակցության առավել զարգացմանը և ամրապնդմանը»։
-
28.01.2015|
14:14
Հայաստանի 3-րդ հանրապետության ազգային բանակն այսօր դառնում է 23 տարեկան:
1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
-
28.01.2015|
14:12
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
-
28.01.2015|
14:10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության հաղթանակի և Հունաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
-
28.01.2015|
14:07
Արմատական ձախակողմյան ուժերի կոալիցիայի առաջնորդ, Հունաստանի նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարվել է երդվել Աստվածաշնչի վրա, նա քաղաքացիական երդում է տվել:
-
28.01.2015|
14:06
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ SWIFT (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության միություն) համակարգին Ռուսաստանի հասանելիությունը սահմանափակելու մասին որոշում կայացվելու դեպքում երկրի արձագանքը առանց սահմանափակումների կլինի:
-
28.01.2015|
14:05
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նա կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք հայ-իրանական հարաբերությունների օրակարգը և համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են:
-
28.01.2015|
14:04
Heritage հիմնադրամի գնահատմամբ, տնտեսական ազատությունների դասակարգման 2015-ի աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը՝ անցած տարվա համեմատությամբ նահանջելով 1․8 կետով:
-
28.01.2015|
14:03
Կրակովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
-
28.01.2015|
14:02
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագոտում և շփման գծում վերջին իրադարձությունների առնչությամբ։