-
26.01.2015|
21:57
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանները Հայաստանի քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակում ճանաչվել են տուժող՝ ասել է քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
-
26.01.2015|
21:55
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներքին գործերի նախարարի պաշտոնում ներկայացրել է Վախթանգ Գոմելաուրիին:
-
26.01.2015|
21:53
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
-
26.01.2015|
21:51
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնության են եկել միջուկային էներգիայի ոլորտում 2008 թվականին ստորագրված համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում։
-
26.01.2015|
21:50
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոստանում են շարունակել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ աշխատանքները բարձր մակարդակով՝ ասել է ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: Նա նշել է, որ խնդրի լուծման ռազմական տարբերակ գոյություն չունի:
-
26.01.2015|
16:35
Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։
-
26.01.2015|
16:01
Մայրաքաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղևորահոսքի նվազումով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիներում իրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ:
-
26.01.2015|
15:59
Հունվարի 26-ին՝ ՀՀ բանակի 23-րդ տարեդարձին ընդառաջ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակի վարչական շրջանի թվով 20 նորակոչիկների ճանապարհեցին ՀՀ բանակ` հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու: Եկեղեցու բակում էին հավաքվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ:
-
26.01.2015|
15:58
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 90-րդ համերգաշրջանը սկսել է նոր, ազգային կարգավիճակ ստացած: Այսուհետ այն կանվանվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ (ՀԱՖՆ):
-
26.01.2015|
13:52
Համազգային պետական թատրոնը փետրվարին հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում և Կանադայում։ Սփյուռքահայ հանդիսատեսին կներկայացվեն «Շխոնց Միհրան», «44 աստիճանի վրա», «Փրկության կղզի» և «Ամենալավ տունը» ներկայացումները։