-
26.01.2015|
12:50
ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովը, որը մեկնարկել էր հունվարի 16-ին, Դիլիջանում, ավարտել է աշխատանքները։ ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ և խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։
-
26.01.2015|
12:49
ՌԴ-ն արգելափակել է Մարիուպոլի հրթիռային գնդակոծությունը դատապարտող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, որը կոչ էր անում պահպանել սեպտեմբերին կնքված հրադադարը և անցկացնել հրթիռային գնդակոծության հետաքննություն, ինչի հետևանքով զոհվել է 30 մարդ:
-
26.01.2015|
12:48
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը ասել է, որ թեկնածությունը կառաջադրի 2016-ի նախագահական ընտրություններում և ինքը կդառնա միակ արժանի թեկնածուն։
-
26.01.2015|
12:47
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավաս Զարիֆը պատասխան կտա երկրի խորհրդարանի առաջ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ զբոսանքի համար:
-
26.01.2015|
12:23
Հայաստանի անկախության հռչակումից ի վեր՝ եվրոպական ինտեգրացիան, քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելը եղել են Հայաստանի իրար հաջորդող երեք իշխանությունների առաջնահերթությունները:
-
26.01.2015|
10:57
«Անցած գիշեր ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ: Հրադադարի ռեժիմի խախտումները թուլացման միտում ունեն: ՀՀ ԶՈՒ-երի ստորաբաժանումները լիովին վերահսկվում են իրավիճակը»:
-
25.01.2015|
23:31
Չնայած ԵԽԽՎ-ի ու ՌԴ պատվիրակության տարաձայնություններին` երկխոսությունը կշարունակվի՝ հունվարի 25-ին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասարը:
-
25.01.2015|
23:29
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը դեմ է իսլամատյացությանը, պետք է Թուրքիային ընդունի իր կազմում:
-
25.01.2015|
23:27
Հունվարի 25-ին Հունաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնց արդյունքում կարող է իշխանության գալ բյուջետային ծախսերի կրճատման դեմ հանդես եկող «Սիրիզա» կուսակցությունը, որի իշխանության գալը կարող է սրել Հունաստանի հարաբերությունները իր միջազգային դոնորների հետ:
-
25.01.2015|
23:26
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում պաշտոնական Թեհրանը պատասխան քայլով հանդես կգա՝ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին սպառնացել է նոր թափով զարգացնել իրանական միջուկային տեխնոլոգիաները: