-
24.01.2015|
19:43
Թուրքիայում հայտնի լրագրող, գրող Բասքըն Օրանը քննադատել է Դարդանելի գործողության հարյուրերորդ տարելիցն ապրիլի 24-ին նշելու թուրքական իշխանությունների որոշումը: Օրանն իր հոդվածում խոսելով Ադրբեջանի նախագահի մասին՝ նրան անվանել է բռնակալ, իսկ Ադրբեջանին՝ «սայթաքուն քար» թուրքական արտաքին քաղաքականության համար:
-
24.01.2015|
19:42
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում:
-
24.01.2015|
19:41
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը կոչով դիմել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին:
-
24.01.2015|
19:40
Հունվարի 26-30-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Լևոն Զուրաբյանը չեն մասնակցի: Նրանք հրաժարվել են ԵԽԽՎ նիստին մասնակցելուց առողջական խնդիրների պատճառով:
-
24.01.2015|
19:39
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան:
Նա մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կենտրոնական հանձնախմբի ժողովին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ նախագահելու է Ցեղասպանության նահատակների սրբադասման հանձնախմբի ժողովը:
-
24.01.2015|
19:38
Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովը առայժմ չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ ասել է նրա փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ նշելով, որ Ասկերովը մինչև հունվարի 29-ը ժամանակ ունի որոշում կայացնելու համար:
-
24.01.2015|
19:37
Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին կրկին սիրահարվել է։ Նա բաժանվել էր ընկերուհուց՝ Քրեսիդա Բոնասից, ապրիլին, այժմ 30-ամյա թագաժառանգը մեկ այլ շիկահեր է գտել. թագավորական ընտանիքի անդամի նոր ընկերուհին ռուսական ծագում ունեցող Եկատերինա Գուսևան է։
-
24.01.2015|
19:36
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք վաղ թե ուշ մտնելու են Եվրոպական միություն: Շվեյցարիա այցի ընթացքում, հանդիպելով երկրում բնակվող թուրքերի հետ, նա հայտարարել է, թե իսլամը Եվրոպայի իրական կրոնն է և շարունակելու է այդպես մնալ:
-
24.01.2015|
19:35
Թուրքական «Սաբահ» թերթի հոդվածագիր Էմրե Աքյոզն անդրադարձել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրադարձություններին, ամփոփել է անցյալն ու խոսել հնարավոր տարբերակների մասին:
-
24.01.2015|
19:32
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի զեկույցը փաստում է, որ տարածաշրջանի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, աղքատությունը խորանում է, իսկ հարուստների ու աղքատների միջև անհավասարության մակարդակը մեծանում է: