-
24.01.2015|
19:31
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
-
24.01.2015|
19:30
Երբ մարդիկ պահանջում են Գյումրու սպանդի ոճրագործին հանձնել Հայաստանի իրավազորությանը, Մոսկվայից ու Երևանի նրանց աջակից շրջանակներից անմիջապես լսում են քննադատություն, որ դրանով սեպ է խրվում հայ-ռուսական հարաբերություններում:
-
24.01.2015|
19:27
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Վերջիններս իրենց բողոքն են հայտնել Հանրային խորհրդին, որն էլ իր հերթին հունվարի 23-ին կազմակերպել է ՀԽ 4 հանձնաժողովների համատեղ նիստ՝ հրավիրելով շահագրգիռ կողմերին քննարկելու հարցը:
-
24.01.2015|
16:17
Այսօր` ժամը 12-ի սահմաններում, հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել, գրել է իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հավելել․ Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է:
-
24.01.2015|
14:34
«Էդիթ պրինտ» հրատարակչությունն ու «Կայարան» գրական ակումբը ներկայացնում են «Երիտասարդ գրողների անթոլոգիան»:
-
23.01.2015|
23:56
Հայաստանը դժբախտ երկիր է, մեր հանրապետությունը չունի քաղաքական միասնական պատմություն, որովհետև երկու նախկին ու գործող նախագահները հաճախ ինքնադրսևորվում են՝ մյուս երկուսին անխնա քննադատելու, սեփական սխալները քողարկելու հաշվին:
-
23.01.2015|
23:27
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնի վրա Արևմուտքի երկրները շարունակում են տնտեսապես «խեղդել» Ռուսաստանին և Պուտինին տապալելու նպատակ են հետապնդում,- գրում է BBC-ին:
-
23.01.2015|
23:25
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը Պետդումայի անունից ցավակցություններ հայտնեց Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, ողջ հայ ժողովրդին:
-
23.01.2015|
23:23
Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հայտարարել է, որ հրաժարական է տալիս:
-
23.01.2015|
23:22
Թուրքիայի մի քանի ընդդիմադիր գործիչներ հայտարարել են, որ կառավարությունը մտադիր է ընդառաջել հայերի պահանջներին և նրանց վերադարձնել նախագահական Չանկայա պալատը և Ստամբուլի Յեշիլքյոյի շրջանի Աթաթուրքի անվան օդանավակայանի տարածքի մի մասը: