-
23.01.2015|
23:21
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե Ռուսաստանի անցյալ տարվա գործողությունները և այս տարվա սկզբին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը խախտել են եվրոպական խաղաղ կեցության հիմնարար սկզբունքները:
-
23.01.2015|
23:19
Գյումրի են մեկնել ՌԴ պատգամավորներն իրենց հայ գործընկերների հետ։ Նրանք նախ այցելեցին «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ծաղիկներ դրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակը։
-
23.01.2015|
23:18
Անկարայում համատեղ ասուլիս են տվել ԵԱՏՄ հիմնադիր անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի դեպանները: Այս ասուլիսն առանձնապես մեզ չէր հետաքրքրի, եթե դրանում անդրադարձ չլիներ ԵԱՏՄ-ի ու Թուրքիայի հարաբերություններին:
-
23.01.2015|
23:15
Ամեն օր սահմանից տխուր լուրեր ենք ստանում: Տարին մեկնարկել է չհայտարարված պատերազմով: Գերտերությունների լուռ հայացքի տակ Ադրբեջանը խախտում է ընդունված ու չընդունված բոլոր նորմերը:
-
23.01.2015|
23:14
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետևյալ գրառումը.
-
23.01.2015|
16:21
Թող ոչ ոք չնեղանա ու նրանց չպաշտպանի։ Ցավում եմ, որ Թաթուլը հիմա էլ գնում է մշտական բնակվելու և շա՜տ փող աշխատելու հայկական ամենամեծ սփյուռքում, որովհետև սփյուռքում ապրող, մանավանդ ամենակուլ Ամերիկայում մեր հայրենակիցներն ավելի վտանգված են, երբ մանկուց սնվում են աղճատված ու աղավաղված երաժշտությամբ, որը ոչ մի հոգևոր կապ չունի հայի երաժշտական մտածողության ու ընկալման հետ:
-
23.01.2015|
14:51
«Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու դրանց հետևանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»,
-
23.01.2015|
14:29
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահները կհանդիպեն Բաքվում՝ գրել է ադրբեջանական Apa գործակալությունը, մեջբերելով Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիորգի Աբաշիշվիլու հայտարարությունը:
-
23.01.2015|
14:28
Ըստ որոշ լրատվամիջոցների` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերի առիթով և Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են այդ հարցը ու Գերմանիան ցանկանում է իր ներդրումն ունենալ կարգավորման գործընթացում:
-
23.01.2015|
14:27
Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինված ուժերը Իգդիր նահանգի Իսլամ, Բալուքբաշը և Յազլըք գյուղերի շրջակայքում ցամաքային հատուկ գործողություններ են իրականացրել: