-
23.01.2015|
14:24
Չինաստանը Պեկինն ու Մոսկվան միացնող՝ 1,5 տրիլիոն յուան (242 միլիարդ դոլար) արժողությամբ գերարագընթաց երկաթգիծ կկառուցի, որի ընդհանուր երկարությունը 7000 կիլոմետր է, ուղեգիծը կանցնի Ղազախստանով, իսկ ճանապարհի տևողությունը կլինի երկու օր: Երկաթուղին կթեթևացնի Պեկինից Մոսկվա ճանապարհորդությունը և կկրճատի ճանապարհի տևողությունը՝ նշված է Weibo սոցիալական ցանցում կառավարության հայտարարության մեջ:
-
23.01.2015|
14:22
91 տարեկան հասակում այս գիշեր մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը։
-
23.01.2015|
14:21
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ միջազգային կոալիցիային ու իրաքյան ուժերին հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների կեսին և հազարավոր գրոհայինների:
-
23.01.2015|
14:20
Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է, թե Թուրքիան շահել է նավթի համաշխարհային գների անկումից: «Մեր ամենամեծ շահույթը վճարային հաշվեկշռի դեֆիցիտի կրճատումից է եղել»,- ասել է Բաբաջանը:
-
23.01.2015|
14:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Սաուդյան Արաբիայի վախճանված թագավոր Աբդալլան երկիրը հասցրել է բարգավաճման և շատ գործ է արել տարածաշրջանային կայունության ամրապնդման համար:
-
23.01.2015|
14:17
Հայ-ադրբեջանական սահմանին անցած գիշեր դարձյալ լարված է եղել:
«Հակառակորդը կրակահերթերի տակ է պահել սահմանը, ինչպես նաև դիվերսիոն փորձ է նախաձեռնել, ինչին հայկական կողմը պատասխանել է ու հետ մղել դիվերսիոն հարձակումը: Հայկական կողմը կորուստներ չունի», - հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
-
23.01.2015|
14:16
Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների համատեղ շտաբը, համաձայնագիրը գյումրեցիների պահանջի բավարարում չէ: Գյումրիում սկսվել է համաքաղաքային ստորագրահավաք` ուղղված Հայաստանի նախագահին ու Ազգային ժողովին:
-
23.01.2015|
14:15
Եվրոպական կենտրոնական բանկը կթողարկի մեկ տրիլիոն եվրո` պետական և մասնավոր արժեթղթեր գնելու նպատակով՝ խթանելու Եվրոպայի տնտեսական զարգացումը։
-
23.01.2015|
14:13
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլովն ասել է, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնակիցների հետ հաղորդակցության վերականգնումն ունի կարևոր նշանակություն։
-
23.01.2015|
14:11
Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հերթական անգամ կներկայանա օտարերկրյա բեմում՝ ղեկավարելով Ռուսաստանի հեղինակավոր նվագախմբերից մեկը՝ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան):