-
23.01.2015|
00:57
Հունվարի 19-ին՝ հարազատների սպանությունից 7 օր անց, հիվանդանոցում մահացավ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը՝ ոչ մի պահ գիտակցության չգալով ու աչքերը չբացելով՝ հակառակ բժիշկների ջանքերի ու հազարավոր մարդկանց մոմավառ աղոթքների:
-
23.01.2015|
00:53
Տարվա մեկնարկը, եթե ելնենք նշանային համակարգից, դառն ու դժվարին ստացվեց: Դառը Գյումրու դեպքն էր: Դժվարինը` սահմանում տիրող իրավիճակը:
-
23.01.2015|
00:50
Ողբերգությունը համախմբեց ողջ ազգը: Նման ծանր պահերին մեր մեջ արթնանում է միմյանց սատար կանգնելու և վիշտն ազգովին կրելու ունակությունը: Վերջին ահավոր հարվածը` փոքրիկի մահը, ավելի խորացրեց մի բուռ սիրտ դարձած ժողովրդի ցավը: Հոգեբանորեն ի՞նչ ապրեց հայ հանրությունը, ինչպե՞ս մեղմել վիշտը:
-
23.01.2015|
00:48
Ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանի մանկության վարդագույն երազանքն է Ձեզ տեսնել ապագա ՆԳ նախարարի աթոռին բազմած՝ հարցրինք նախկին ՕԵԿ-ական, այսօր` ԱԻ և տեղական ինքնակառավարման նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻՆ: «Չկա նման բան»: Իսկ եթե առաջարկվի, կհամաձայնե՞ք։
-
23.01.2015|
00:47
Տարեվերջին քաղծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանը դժգոհություն հայտնեց պետական պաշտոնների հավակնողների գիտելիքների մակարդակից և հայտարարեց. «Մենք կարող ենք մեր կողքին ունենալ բուհ ավարտած ուսանող, որը հավակնում է քաղաքացիական ծառայող դառնալու ու չգիտի` Հովհաննես Թումանյա՞նն է բանաստեղծը, թե Ալեքսանդր Թամանյանը, չգիտեն՝ ով է «Անլռելի զանգակատան» հեղինակը, իր հայրենիքին սահմանակից պետությունները:
-
23.01.2015|
00:44
Երեկ ԱԺ-ն Գյումրու դեպքերի առնչությամբ լսումներ էր կազմակերպել, բայց երևի ճիշտ կլիներ՝ ոչ մի բան էլ չաներ: Ողբերգությունը վերածվեց իշխանություն-ընդդիմություն տանդեմում միմյանց պիտակավորելու «շարքային» առիթի:
-
23.01.2015|
00:42
...թե Էրեբունու շուկայի մոտակայքում ջրագծի պայթյունը, ժամեր շարունակ շինարարական հորանի տակ «միացված» ջուրը և ուշացումով ԱԻՆ-ի տեղ հասնելը, երբ արդեն տեղի էր ունեցել հինգ խանութների փլուզումը` «փորված փոսի մեջ ընկնելը», պետք է «տեղի ունենային»:
-
23.01.2015|
00:38
«Տարբեր կազմակերպություններ տարբեր են տալիս, ամեն մեկն ունի իր գնահատման մեթոդը, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավելի իրական հատվածի հետ աշխատանքը և նրանց աջակցությունը մի քիչ այլ պատկերներ են վերջում տալիս»,- այսպես է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը արձագանքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վերջին կանխատեսմանը, համաձայն որի՝ 2015-ին ՀՀ-ն կգրանցի 0 % տնտեսական աճ:
-
23.01.2015|
00:36
Գյումրիում տեղի ունեցածը դեռ երկար կմնա հանրային գիտակցության մեջ, վշտի խորությունը ժամանակն անգամ ի զորու չէ ամոքելու: Այսօր ամեն մեկն ունի իր վարկածը, մեկնաբանությունը, ու մինչ սպանության լիարժեք բացահայտումը վարկածների թիվը դեռ կբազմապատկվի: Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ տվյալ թեմայով «Իրատես de facto» ակումբում հրավիրված ասուլիսից հետո պատասխանեց մեր հարցերին։
-
23.01.2015|
00:31
Անցած տարվա հոկտեմբերին Քաջարանի հիվանդանոցում C հեպատիտով յոթ մարդկանց վարակելու դեպքը կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, քանի որ հիվանդներից մեկն այս պահին բուժվում է «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնում։