-
22.01.2015|
14:57
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2015-ի առաջին համերգը նվիրված է Ավետիսյանների ընտանիքի հիշատակին: Հունվարի 23-ին՝ ժամը 19:00-ին, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կհնչի Բրամսի Ջութակի կոնցերտը՝ 15-ամյա ջութակահարուհի Լառա Բոշկորի (Գերմանիա) կատարմամբ:
-
22.01.2015|
14:54
1973-ի հունվարի 27-ին՝ Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում նորագույն զինյալ ազատագրական պայքարի հիմնադիր Գուրգեն Յանիկյանը, 78 տարեկան հասակում, գնդակահարեց Թուրքիայի երկու հյուպատոսներին և դատապարտվեց ցմահ բանտարկության:
-
22.01.2015|
14:12
Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը վերադարձավ Քաջարանից և ներկայացրեց տեղում կատարած ուսումնասիրությունների վերլուծությունները։
-
22.01.2015|
14:10
ԵԽ-ում Ռուս առաքելական եկեղեցու ներկայացուցչությունը կոչ է արել եվրոպական երկրներում պայքար սկսել քրիստոնյաների հալածանքների դեմ՝ նշված է ներկայացուցչության կոմյունիկեում:
-
22.01.2015|
14:07
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դավոսում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ակտիվացման և ՈՒկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերը՝ հաղորդել է նրա մամլո ծառայությունը:
-
22.01.2015|
14:06
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը անցած տարի վերընտրվել էր նախագահական նոր ժամկետում: Երդման արարողությունից առաջ անցել է օրհնության հնդկական ծես:
-
22.01.2015|
14:05
Երևանում տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի առաջին հավաքը, որին Դմիտրի Կիսելյովի հետ ներկա է եղել է ռուսաստանահայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Կարեն Շահնազարովը:
-
22.01.2015|
14:03
Փարիզում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին, որը տեղի է ունենալու հունվարի 28-ին, ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
-
22.01.2015|
14:02
Մալիի իշխանությունները հրաժարվել են ընդունել իսլամիստ Ամեդի Կուլիբալիի դին: Նա հունվարի 9-ին Մոնրուժ քաղաքում գնդակահարել էր ոստիկանության աշխատակցուհու, այնուհետ պատանդներ վերցրել Փարիզի հրեական խանութում և սպանել 4 մարդու, գրում է «Փարիզյեն» թերթը։
-
22.01.2015|
14:01
Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը հունվարի 20-ին միաձայն վավերացրել է Թուրքիային Կալիֆոռնիայի համալսարանի բոլոր ներդրումներից (72,6 մլն դոլար) զրկելու բանաձևը, որ Արևմտյան Ամերիկայում ՀԵԴ-ի (Հայ երիտասարդաց դաշնակցություն) նախաձեռնած «#DivestTurkey» արշավի մասն է, որի նպատակն է պատժել Թուրքիայի ուրացման քաղաքականությունը:
Մեզ հետ չես` մեր դեմ ես