-
16.01.2015|
13:38
Կյանքի 72-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց ճանաչված դերասան, ասմունքող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը:
-
16.01.2015|
13:37
Խոսքի ազատությունը և աշխարհիկ պետության սկզբունքները Ֆրանսիայում թույլ են տալիս ծաղրանկարել ում և ինչ պատահի՝ ներառյալ համաշխարհային կրոնների մարգարեներին՝ ասել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրը «Շառլի Էբդոյի» ծաղրանկարիչ Բեռնար Վերլակի հուղարկավորության ժամանակ:
-
16.01.2015|
13:36
«Եղելությունը ցույց տվեց, որ գնահատականների առումով մեր ժողովրդի բոլոր շերտերը հավասարապես են մտածում և պատիժների, և փոքրիկի առողջության մասին»՝ Գյումրիում զոհերի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
-
16.01.2015|
13:35
Ռազմակայանի հրամանատարի տեղակալը վստահեցնում է, որ «այս սարսափելի հանցագործություն կատարողները խստագույնս կպատժվեն»։
-
16.01.2015|
13:32
Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու պահանջով հունվարի 15-ին, ժամը 17:00-ից Գյումրու դատախազության առջև հավաքված հազարավոր ցուցարարները մոտ երկուսուկես ժամվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ պարբերաբար բանակցելուց հետո, որոշել են շարժվել դեպի Գյումրիում ՌԴ հյուպատոսարան, ակցիայի մասնակիցների մի մասը մնացել է դատախազության շենքի մոտ:
-
16.01.2015|
13:31
Գյումրու ոճրագործության առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։ «Դիմում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին:
-
16.01.2015|
13:30
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, անդրադառնալով Charlie Hebdo երգիծական թերթի հրապարակած Մուհամեդ մարգարեի ծաղրանկարին, ասել է, որ խոսքի ազատությունն այլոց հավատը վիրավորելու իրավունք չի տալիս։ Պոնտիֆիկոսն այցելել է Ֆիլիպիններ, որտեղ սկսվում է նրա ասիական ուխտագնացության 2-րդ փուլը։
-
16.01.2015|
13:28
Հայտնի են դարձել Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի այս տարվա հավակնորդները՝ հայտնում է The Independent-ը, վկայակոչելով տվյալները, որ հրապարակել են ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը, դերասան Քրիս Փայնը, ռեժիսորներ Ջեյ Ջեյ Աբրամսն ու Ալֆոնսո Կուարոնը:
Հիմնական անվանակարգերի հավակնորդները.
-
16.01.2015|
13:25
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում կարևոր հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնում է թուրքական «Թուրքիե» պարբերականը:
-
16.01.2015|
13:24
Հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, և այն փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, նաև ԵԱՏՄ անդամ, որևէ կերպով չի խոչընդոտում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ասուլիսում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։