-
15.01.2015|
12:37
Որոշ ժամանակ սպասելուց հետո ակցիայի կազմակերպիչները որոշեցին ցրվել՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ հանդիպելու և այնտեղ հետագա անելիքները որոշելու պայմանավորվածությամբ:
-
15.01.2015|
12:36
«Շառլի Էբդո»-ի դեմ իրականացված հարձակումից «փրկվածների» հրատարակությունը 5 միլիոնի հասավ։ Ֆրանսիական կրպակների մոտ առավոտից երգիծական պարբերականը ձեռք բերել ցանկացողների մեծ հերթեր են գոյացել:
-
15.01.2015|
12:34
Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է, ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
-
15.01.2015|
12:32
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 15-ին ներկա կգտնվի դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հուղարկավորությանը։
-
15.01.2015|
12:31
ՀԱԿ-ը հայտարարել է, որ խոր ցավակցություն է հայտնում հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործության զոհերի բոլոր հարազատներին ու մտերիմներին, բոլոր գյումրեցիներին, «և նկատի ունենալով ողբերգության մասշտաբը՝ հայ ժողովրդին»։
-
15.01.2015|
12:30
ՀՀ նախագահի նստավայրի առջև բազմամարդ բողոքի ցույց է եղել. ցուցարարները պահանջել են Հայաստանի իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել Գյումրու ոճրագործության մեջ կասկածվող ռուս զինվորականին Հայաստանի իրավապահներին փոխանցելու ուղղությամբ։ Տասնյակ ոստիկաններ պատ կազմած ցուցարարներին թույլ չեն տալիս անցնել մայթը՝ բողոքի ակցիան շարունակելու համար։
-
15.01.2015|
12:29
Գյումրու 102-րդ ռազմաբազայի շրջակայքում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպելու եկած Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հեռախոսազրույցից հետո, վկայակոչելով գլխավոր դատախազին, նշեց, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի ճակատագրի վերաբերյալ խորհրդակցություններ են տեղի ունենում, որոնք շարունակվելու են նաև վաղը։
-
15.01.2015|
12:26
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ:
-
15.01.2015|
12:24
«Ռոսիյսկայա գազետա»-ն գրում է. «Եթե դատարանը մեղավոր ճանաչի Վալերի Պերմյակովին, թե հայկական, թե ռուսական օրենքներով նրան խիստ պատիժ է սպասում՝ ընդհուպ ցմահ ազատազրկում: Տարբերությունն այն է, թե վերջնական վճիռը որ կողմի դատարանը կկայացնի: Իսկ դա արդեն կախված է հետաքննության «աշխարհագրությունից»:
-
15.01.2015|
12:20
Առաջիկա մի քանի շաբաթներին կարող է կայանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ APA լրատվական գործակալությանն ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: