-
14.01.2015|
13:03
Մարդու ծնված տարում Արեգակի բարձր ակտիվությունը միջինը 5 տարով կարող է նվազեցնել նրա կյանքի տևողությունը:
-
14.01.2015|
13:00
ՀՅԴ-ն հրապարակել է անցած տարի հոկտեմբերին հրապարակված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ իր առաջարկները և ակնկալում է դրանց շուրջ իշխանությունների հետ քաղաքական կոնսուլտացիաներ:
-
14.01.2015|
12:59
Միջսիրիական բանակցությունները Մոսկվայում կկայանան հունվարի 26-29-ին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
-
14.01.2015|
12:58
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Կարայանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:
-
14.01.2015|
12:57
Ավետիսյանների հոգեհանգիստը` Սուրբ Նշան եկեղեցում
-
14.01.2015|
12:56
Գերմանիայի մայրաքաղաքում համերաշխության երթի են դուրս եկել մուսուլմանները: Երթին, որ առաջնորդել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հարյուրավոր մարդիկ են մասնակցել:
-
14.01.2015|
12:55
Պարզվել է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանը երկու անգամ ավելի հին է, քան համարվում է՝ իր բլոգում գրել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:
-
14.01.2015|
12:53
Եգիպտոսի դատարանը չեղյալ է հայտարարել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճիռը: Նա 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել պետական միջոցների յուրացման մեղադրանքով։
-
14.01.2015|
12:53
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ իր վրդովմունքը հայտնելով Գյումրիում կատարված դաժան բռնարարքի կապակցությամբ, որին զոհ գնացին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները:
-
14.01.2015|
12:52
Հունվարի 15-ին Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի 4-րդ նիստը: