-
09.01.2015|
11:25
Ֆրանսիական թերթերի հրատարակիչների «Մամուլի ու պլյուրալիզմի հիմնադրամը» 250 հազար եվրո է հատկացրել, նույնքան կտրամադրի Digital Press Innovation հիմնադրամը:
-
09.01.2015|
11:23
2014-ին զբոսաշրջիկների թվով ռեկորդակիր է դառնալու Իսպանիան: Հունվարից նոյեմբեր 61,7 մլն զբոսաշրջիկ է այցելել, ինչը 7,2%-ով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից:
-
09.01.2015|
11:22
Հարկավոր է Հայաստանի պատմական ժառանգության տարածման ուղղությամբ լուրջ աշխատանք տանել՝ ասել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոն։ Ըստ նրա՝ զբոսաշրջային հոսքը չի համապատասխանում երկրների հարաբերություններին և անթույլատրելի ցածր մակարդակում է։
-
09.01.2015|
11:19
«Իսլամական պետություն» արմատական խմբավորումը հավանության է արժանացրել ահաբեկիչների գործողությունները, ովքեր հարձակում են գործել Charlie Hebdo ֆրանսիական ամսագրի խմբագրության վրա:
-
09.01.2015|
11:17
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ղեկավար կազմի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 8-ին ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Հանրապետական կենտրոնական հավաքակայան` 2015-ի ձմեռային զորակոչի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:
-
09.01.2015|
11:16
Փարիզում Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակման շարժառիթ է հանդիսացել Արևմուտքի ու «Իսլամական պետություն» խմբավորման միջև Մերձավոր Արևելքում ծավալված դիմակայությունը՝ ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը` ելույթ ունենալով ֆինն գործընկեր Էրկկի Տուոմիոյայի հետ համատեղ ասուլիսում:
-
09.01.2015|
11:14
Մի քանի հարյուր հազար օտարերկրացիների մուտքը Ռուսաստան հնարավոր է արգելվի 10 տարով՝ երկրում օրինական գտնվելու ժամկետները խախտելու պատճառով՝ հայտարարել է ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
-
09.01.2015|
11:12
«Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի տեղակալ Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դուստր Սումեյե Էրդողանը կարող է հավակնել իշխող կուսակցության նախագահի պաշտոնին:
-
09.01.2015|
11:10
Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել պատմական փաստերը, այդ թվում` 1915-ի իրադարձությունները՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի դեսպանների համաժողովի ժամանակ։ Նա նշել է, որ այս տարի աշխարհի որոշ շրջանակներ նշելու են «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցը։
-
09.01.2015|
10:48
Մենք` նկարիչներ, երաժիշտներ, բանաստեղծներ, կինոն չէինք ընդունում որպես արվեստ, բայց Փարաջանովի հետ հանդիպումը ինձ ապշեցրեց. տեսա, որ կինոն արվեստ է: