-
06.01.2015|
13:15
Չեխ հնէաբանները Եգիպտոսում հայտնաբերել են Հինգերորդ դինաստիայի՝ նախկինում անհայտ թագուհու՝ Շերտ Նեբդիի հնագույն դամբարան, գրում է BBC News-ը։ Դամբարանը 4000 տարեկան է, հայտնաբերվել է Աբու Սիր տեղանքում՝ Կահիրեից հարավ- արևմուտք։
-
06.01.2015|
13:14
Իսլանդիան 2015-ի սկզբին պատրաստվում է պաշտոնապես հետ կանչել ԵՄ-ին անդամակցելու հայտը՝ հայտարարել է երկրի վարչապետ Սիգմյունդյուր Դավիդ Գյուննլեյտսոնը:
-
06.01.2015|
13:12
Իզմիրի դպրոցներից մեկի սաները պատմության և աշխարհագրության դասին շրջակայքում արած «պատմության զբոսանքի» ընթացքում ուշադրություն են դարձրել նրան, ինչ տեղի պաշտոնյաները «չէին նկատել», գրում է Taraf պարբերականը:
-
06.01.2015|
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ կցանկանար մինչև 2017-ը հանրաքվե անցկացնել ԵՄ կազմում իր երկրի անդամակցությունը շարունակելու նպատակահարմարության հարցով:
-
06.01.2015|
13:09
Հայաստանի զինված ուժերի առկայությունը ադրբեջանական սահմանին նպաստում է տարածաշրջանի լարվածությանը, մարդկային զոհերին՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիևը:
-
06.01.2015|
13:07
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ հունվարի 2-ից:
ԵԱՏՄ խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և Եվրասիական տնտեսական միության դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել:
-
06.01.2015|
13:05
Գլեբ Պավլովսկու համոզմամբ՝ 2014-ին Ռուսաստանը բախվեց ռազմավարական ճգնաժամի և կառավարման վերահսկողության կորստի հետ։ Նրա խոսքով, 2015-ը Ռուսաստանի համար լինելու է ավելի կոնֆլիկտային։
-
06.01.2015|
13:03
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Թվիթերի իր միկրոբլոգում քննադատել է տոնական օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, խուսափելով մեղավորներ նշելուց:
-
06.01.2015|
13:00
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ քանի դեռ իր երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները շարունակվում են, Իրանի տնտեսությունը չի կարող «կայուն» տնտեսական աճ ապահովել:
-
06.01.2015|
12:59
Freedom House-ի նախկին ղեկավար Դեյվիդ Քրամերը «Հանցագործ ռեժիմը ձեռնոց է նետում ԱՄՆ-ին» վերնագրով Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակիցների, այլ լրագրողների, քաղաքական գործիչների ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ճնշումներին: