-
09.12.2014|
16:21
Դեկտեմբերի 9-ը 2014թ. հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ թշնամու գնդակից զոհված, ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 20 տարեկան։
-
09.12.2014|
15:34
Ցանկացած ինտեգրացիա ենթադրում է ինքնիշխանության որոշակի կորուստ, ազգային լիազորությունների օտարում: Քաղաքական համակարգի որակից է կախված, թե ինտեգրացիոն գործընթացներում ինչքան է հնարավոր պահպանել ինքնիշխանությունն ու ազգային դեմքը:
-
09.12.2014|
15:11
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն այսօր դուրս կգրվի Սան Պաուլոյի հիվանդանոցից՝ հայտնում է AFP-ն: 74-ամյա Պելեն բուժման կուրս է ստացել` երիկամների քարի հեռացման վիրահատությունից հետո:
-
09.12.2014|
15:09
Pantone Color Institute հետազոտական ինստիտուտը հայտարարել է 2015-ի ամենամոդայիկ գույները՝ գլխավոր գույնն է մարսալան՝ տաք բորդո-շագանակագույնը, որն իր անվանումն ստացել է սիցիլիական նույնանուն գինու պատվին:
-
09.12.2014|
15:05
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ալիսա Ֆրեյնդլիխի հետ, շնորհավորել նրա ծննդյան օրը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալիսա Ֆրեյնդլիխը դեկտեմբերի 8-ին նշել է 80-ամյա հոբելյանը:
-
09.12.2014|
15:03
«Ադրբեջանի ահաբեկչական-ֆաշիստական էությունը ապացուցվեց ևս մեկ անգամ` դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում իրականացված դիվերսիոն գործողության ժամանակ»:
-
09.12.2014|
14:56
2014-ի հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931554 ուղևորի, որը 332 376 ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
-
09.12.2014|
14:54
«Ռուսաստանն այսօր դժվարին իրավիճակում է, սուր ճգնաժամ է Արևմուտքի հետ, որը դժվար է համեմատել նախկինում եղած ճգնաժամերի հետ: Բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ այն նվազագույնս է ազդում Հարավային Կովկասի վրա»:
-
09.12.2014|
14:53
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն հնարավոր կրճատումների և աշխատավարձի մասով պարտքերի մարման հետ կապված տարակարծություններից խուսափելու և կոլեկտիվին ու հանրությանը «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ դիրքորոշումը ներկայացնելու նպատակով հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
-
09.12.2014|
14:50
Երեկ Թուրքիա ժամանած ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր այցելելու է սիրիացի փախստականների ճամբարներից մեկը։