-
07.12.2014|
14:29
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին որոշում է կայացրել Քեթրին Էշթոնին նշանակել հատուկ խորհրդական՝ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։
-
07.12.2014|
14:28
ԵՄ-ն կարծում է, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ «Հարավային հոսք» գազատարի կառուցման աշխատանքներին՝ իր պայմանները կատարելու դեպքում։
-
07.12.2014|
14:27
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Սենատին հաստատել Էշթոն Քարտերի թեկնածությունը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում։
-
07.12.2014|
14:26
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անակնկալ այցով ժամանել է Մոսկվա և կարճատև հանդիպում է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Վնուկովո» օդանավակայանի դիվանագիտական տերմինալում։
-
07.12.2014|
14:25
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այցելեց Մարմաշենի վանքային համալիր՝ տեղում ծանոթանալով վերջին տարիներին պետություն-մասնավոր համագործակցության ծրագրով իրականացված վերականգնողական աշխատանքներին:
-
06.12.2014|
20:21
Սուր ինֆարկտների դեպքում մարդկանց կյանքը փրկելուն միտված ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ:
-
06.12.2014|
18:26
Բաց քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընտրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, նախորդ նախագահը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր:
-
06.12.2014|
18:25
«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը պատրաստ է ձեռնարկություն հիմնել սահմանամերձ տարածքներում: Գործարարն այդ մասին ասել է Tert.am-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ եթե ինքն արտադրություն է հիմնել պատերազմական գոտում՝ Արցախում, ոչինչ չի խանգարի նույնն անել սահմանամերձ շրջաններում:
-
06.12.2014|
18:22
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ամենամյա նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանից հետո Բազելում լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել։
-
06.12.2014|
18:21
Ռումինական լրատվամիջոցները հաստատում են, որ Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն կանչվել է Բուխարեստ` բացատրություններ տալու համար Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհարգալից և կողմնակալ, բացահայտ հակասեմիտական և հոմոֆոբիական հայտարարություններին: