-
25.11.2014|
00:40
Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը: Անկասկած՝ ԱԺ-ն վավերացնելու է, 131 ձայներով քվեարկություն չի ստացվի. «Ժառանգությունն» է հայտարարել, որ դեմ է քվեարկելու: Մյուսները՝ ոչ:
-
25.11.2014|
00:37
Տղաներին այսօր կուղեկցենք Եռաբլուր: Ասվեց, դեռ կասվի կարևորը նրանց ու նրանց «տուն» բերողների մասին: Մեկ փոքրիկ արձանագրում և անցնենք աշխարհում ամենաահավոր մասնագիտությանը` քաղաքականությանը:
-
25.11.2014|
00:33
«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարության, անվտանգության զարգացման ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ:
-
25.11.2014|
00:31
Մի քանի օր առաջ չեխերը նշում էին իրենց «թավշյա հեղափոխության» քսանհինգերորդ տարեդարձը: Քառորդ դար առաջ եվրոպական այս երկիրն ազատագրվել է կոմունիստական ամբողջատիրությունից: Ազատագրվել է՝ որպես Չեխոսլովակիա, հետո չեխերն ու սլովակաները խաղաղությամբ բաժանվել են, ստեղծել են իրենց անկախ երկրներն ու այսօր խաղաղ գոյակցում են՝ միասնական եվրոպական ընտանիքում:
-
25.11.2014|
00:29
Հայաստանյան ներքաղաքական կյանքի առանձնահատկությունը, մանավանդ ԲՀԿ-ի «Ծննդոցից», «Ելիցից» (կոալիցիայից դուրս գալուց) ու «Մտիցից» (Ազատության հրապարակում ալե-հոպով հայտնվելուց) ողջ ընթացքում եղել և մնում է արհեստականությունը:
-
25.11.2014|
00:28
...թե ՀԱԿ-ում «խռովության» ալիք է բարձրանում: Շատերն են անհանգստացած ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության պղտոր հեռանկարով:
-
25.11.2014|
00:26
Զորավարժություններին մասնակցող ուղղաթիռը խոցվել է ռուսական «Իգլա» տիպի հրթիռով։ Որպես հայ, որպես ղարաբաղցի, որպես սովետական ակունքներից եկող քաղաքացի, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին` հարցրինք ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանին։
-
25.11.2014|
00:23
Մեզանում հաստատված «վայրի կապիտալիզմի» պայմաններում գյուղական ծագմամբ, միջին ունակությունների տեր մի երիտասարդ` Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով, դարձավ հանրապետության թիվ 1 օլիգարխը։ Հիմա էլ հավակնում է...
-
25.11.2014|
00:18
ՈՒղևորվելով Չինաստան, առավել ևս գործարար այցով, չէր խանգարի, որ որոշ գիտելիքներ ունենայինք վարքագծի չինական կանոնների մասին։
-
25.11.2014|
00:15
Աշունը ոչ միայն հարուստ է իրադարձություններով` Հայաստանի համար նշանակալի, այլև գերհարուստ է։ Անգամ եթե չլիներ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մեր երկրի միանալու վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, այդուհանդերձ, մենք պետք է խոստովանեինք, որ 2014-ի աշունը կարծես հսկայական «շեմ» եղավ արդի քաղաքակրթության ուղիով Հայաստանի հետագա առաջընթացի համար։