-
24.11.2014|
18:03
ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ մոտ 40 երկիր ցանկանում է ազատ առևտրի գոտի ստեղծել ԵՏՄ հետ, տեղեկացնում է Газета-ն։
-
24.11.2014|
18:01
ԱԺ արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումներում՝ «ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ կառավարության ստեղծած 22 աշխատանքային խմբերի ղեկավարները ներկա են և կարող են առավել մանրամասն պատասխանել բոլոր հարցերին:
-
24.11.2014|
18:00
Լեհաստանը հավատարիմ է` հակամարտության գոտում զենք չմատակարարելու իր դիրքորոշմանը՝ դիվանագիտական առաքելությունն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
-
24.11.2014|
17:58
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Հարությունյանն ազատվել է էկոնոմիկայի նա¬խա¬րարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
-
24.11.2014|
17:57
ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գիտակցում է՝ որքան կործանարար կարող է լինել «երկաթե վարագույրը», և Ռուսաստանը երբեք չի գնա աշխարհից մեկուսացման ճանապարհով:
-
24.11.2014|
17:55
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը շատ լավ նախագահ կլինի, եթե որոշի մասնակցել 2016-ի ընտրություններին:
-
24.11.2014|
17:54
«Կոմերսանտ»-ին հարցազրույցում ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆթը հույս է հայտնել, որ Ռուսաստանը Ուկրաինայի արևելքի հետ չի վարվի այնպես, ինչպես Ղրիմի հետ վարվեց: ԱՄՆ-ը ցանկանում է, որ աշխարհում հարգվի միջազգային իրավունքը և իրավունքի գերակայությունը, ասել է դեսպանը:
-
24.11.2014|
17:52
Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան Սոչիում ստորագրելու է Ռուսաստանի հետ համագործակցության և ռազմավարական գործընկերության պայմանագիրը։
-
24.11.2014|
17:37
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե չի կարծում, որ նույն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունից հետո ինչ-որ նոր, արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
-
24.11.2014|
17:34
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Տիգրան Հարությունյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: